«ԱԱԾ-ն չունի տեղեկություններ, որ մոտ ժամանակներս պատերազմ կսկսվի». ԱԱԾ տնօրենի տեղակալ

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմնավոր չեն այն տեղեկությունները, թե հնարավոր է՝ պատերազմը վերսկսվի։

«Պատերազմները միշտ հնարավոր են, սակայն մենք չունենք տեղեկություններ, որ մոտ ժամանակներս պատերազմ կսկսվի»,- նշեց Տիգրան Հարությունյանը։

Ինչ վերաբերում է զինվորականների ձերբակալություններին, որոնք, ըստ ԱԱԾ-ի՝ տեղեկություններ են փոխանցել թշնամուն, Տիգրան Հարությունյանն ասաց, որ ձերբակալվածների մեջ կան գումարտակի հրամանատար և ցածր օղակներից մարդիկ։

Ինչ վերաբերում է հրթիռների գործով անցնող զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվելու փաստին,  Տիգրան Հարությունյանն ասաց, որ լրագրողների մոտ տեղեկատվությունը կիսատ է։

«Այնտեղ միայն 50 մլն գրավը չէ, որովհետև նա պատճառված վնասը փոխհատուցել է։ Դատարանը կորոշի հետևանքները, իսկ հնարավոր վնասները նա վերականգնել է։ Մենք կոնկրետ նման տեղեկատվություն չունենք, թե անպետք հրթիռներն ինչ ազդեցություն են ունեցել պատերազմի վրա։ Այդ հրթիռները չեն օգտագործվել»,- եզրափակեց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031