Ուկրաինային սատարող եվրոպացի նախարարը՝ ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանը, անտեսում է քաղաքական չեզոքության պահպանելու ՀՀ քաղաքականությունը

Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ֆոնին, Հայաստանի գործադիր մարմնի չեզոքությանը հակառակ, Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, ով գրեթե նախարարի պաշտոնին համարժեք պաշտոն է զբաղեցնում, գտնվելով Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու, վայելելով հերթական մայրական խնամքի համար հասանելիք արձակուրդը, սոցիալական հարթակում ակտիվություն է ցուցաբերում՝ սատարելով ուկրաինացի իր ընկերներին, ինչպես բոլոր եվրոպացիները:

Տաթևիկ Ռևազյանը, ով իր պաշտոնի զբաղեցման օրվանից չի գիտակցել և այդպես էլ չի գիտակցում իր պաշտոնի լրջությունն ու կարևորությունը, չի էլ պատկերացնում, որ շատ հարցերում ուղղակի ոչ միայն կարելի է, այլև պետք է պահպանել չեզոքություն: Սակայն փաստացի նրա ցուցաբերած ակտիվությունից կարելի է մի հետևություն անել՝ անթաքույց հակառուսական պահվածք և բացահայտ սատարում Ուկրաինային: Տաթևիկ Ռևազյանը, ով, մեկ անգամ էլ հիշեցնենք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարն է, մի երկրի ավիացիայի, որի գերակշռող հատվածը զբաղեցնում են ռուսական ավիաընկերություններն ու Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող երթուղիները, առանց մի պահ մտածելու «ռեակցիաներ» է տալիս տարբեր գրառումների՝ ցավելով Ուկրաինայում տեղի ունեցողի վերաբերյալ:

Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է կարողանալու հակառուսական պահվածքով Տաթևիկ Ռևազյանը շարունակել համագործակցել, քննարկումներ ունենալ իր ռուս գործընկերների հետ, բանակցել վերջիններիս հետ, փորձել հայկական ավիաընկերություններին առաջ մղել ռուսական շուկայում և պաշտպանել վերջիններիս շահերը:

Տեսանյութեր

Լրահոս