Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է այն պայմանը, որի դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարվելու հարցը: Ինչպես տեղեկացնում է «Страна.ua»-ն, Պոդոլյակը նշել է, որ հարկավոր են անվտանգության երաշխիքներ:
Ուկրաինայից այս պահին մարդկանց, այդ թվում՝ հայերի տարհանման համար տարբեր ճանապարհներ կան, որից մեկը գնացքն է, որն աշխատում է ամեն օր՝ սպասարկելով օրական մի քանի ուղղություն։ Ճիշտ է՝ ճանապարհը շատ դժվար է, երկար և ոչ հարմարավետ, բայց, ամեն դեպքում, շատ հայ ընտանիքներ, արդեն իսկ, գնացքով մեկնել են Լվով, շատերը մնացել են երկրի արևմտյան շրջաններում, ոմանք էլ այնտեղից մեկնել են եվրոպական երկրներ կամ պատրաստվում են վերադառնալ հայրենիք,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը՝ խոսելով Ուկրաինայում գտնվող հայազգի բնակիչների տարհանման խնդիրների մասին։
«Մենք արգելափակել ենք Վլադիմիր Սոլովյովի ալիքները՝ YouTube-ի օգտագործման պայմաններով սահմանված սահմանափակումները շրջանցելու համար»,- այս մասին հայտնել են YouTube-ից՝ պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության հարցին։
Օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել:
Պետք է բացառվի ընկալումը, թե աշխատանքում կնոջ հաջողակ լինելու չափանիշը նրա անձնական կյանքի հաշվին է, իսկ հասարակությունում էլ չպետք է լինեն վախեր ու կարծրատիպեր, որոնք կնոջ կյանքը կդրոշմեն խարանով` զրկելով նրան հաջողակ լինելու հնարավորությունից:
Ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների Ուկրաինա է հասցրել մոտ 430 տոննա հումանիտար օգնություն, հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:
Ուկրաինայում, այդ թվում՝ Կիեւում, ստեղծված իրավիճակի պատճառով ադրբեջանցի դիվանագետները Կիեւից տեղափոխվել են Լվով։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն անդրադառնալով Արցախի կողմից Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն ուղարկելուն, նշեց, որ այս օգնությունն ուղարկել են Արցախում խաղաղապահ առաքելության միջոցով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Ռուսաստանն այդ քաղաքացիների համար նույնպես հումանիտար օգնություն է տրամադրում։
Ուկրաինացիներին հասկանալը դժվար չէ, իրենք իրենց հայրենիքն են պաշտպանում եւ այդ առումով հարգանքի են արժանի։ Հարգանքի են արժանի նաեւ իրենց հայրենիքը պաշտպանող սիրիացիները, իրաքցիները, լիբիացիները։
«Այս մտքերը, ինչպես նշեցի, միայն իմը չեն։ Սա տասնյակից ավելի ռացիոնալ ազգայնականների մի քանի տարվա աշխատանքի ամփոփում է։ Ամեն պնդման հետևում երկար քննարկումներ են, մտքերի փոխանակում, վերլուծություններ, հետազոտություններ»։
Պատմության քառուղիներում կանայք պայքարել են անհավասարության, անարդարության ու իրենց ճանապարհին առկա խոչընդոտների դեմ՝ ավելի մեծ հնարավորություններ ապահովելով բոլոր կանանց ու աղջիկների համար»,- ասված է շնորհավորանքում, որտեղ նաեւ կոչ է արվում դիտել դեսպան Թրեյսիի շնորհավորանքը տոնի կապակցությամբ։
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին:
Մարտի 8-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է կարճատև անձրև, 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
2022 թ. մարտի 8-ին, Հայաստանում գումարված ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները։ Այն մեկնարկել էր փետրվարի 28-ին։ Ժողովի օրակարգը բխում էր հայրենիքի և հայության առջև ծառացած ներազգային, միջազգային և տարածաշրջանային մարտահրավերներից, որոնց շուրջ ծավալվեցին խորքային քննարկումներ. ճշտվեցին հաջորդ քառամյակի ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը և կայացվեցին որոշումներ Հայ դատի, արտաքին և ներազգային ուղղություններով աշխատանքների, քարոզչական և տնտեսական քաղաքականության վերաբերյալ:
Ադրբեջանը միտումնավոր գնում է իրավիճակի սրման՝ կրակելով Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ և սպանելով հայ զինծառայողին Հայաստանի հետ սահմանին։
Արթուր Ղամբարյանն արդարադատության նախարարի ներկայացուցիչներին խնդրեց ասել՝ ինչ ընթացակարգի մասին են իրենք խոսում, որն օրենքով նախատեսված չէ:
Ուկրաինան փորձում է Ռուսաստանի հետ համաձայնեցրած մարդասիրական միջանցք բացել Զապորոժյեի եւ Մարիուպոլի միջև, սակայն ռմբակոծությունների պատճառով պայմանավորվածությունների հերթական ձախողման հավանականություն կա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ռազմական գործողությունների դադարեցման համար Կրեմլի առաջադրած պայմաններին՝ ասելով, որ Կիևը պատրաստ է քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը և գտնել փոխզիջում այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են մարդիկ ապրելու այդ տարածքներում:
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման իր քաղաքականությամբ նպաստել է ուկրաինական ճգնաժամի մեկնարկին:
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Փոլադյանին Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Հարթակը ռուսական շուկայում է 2016 թվականից։ Ռուսաստանում այն ունի մոտ 1 մլն բաժանորդ։
«Ուրալյան ավիաուղիներ»-ը դադարեցնում է թռիչքները դեպի Ադրբեջան։ «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմաբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրեն ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի և պատրաստ չէ վերջնագրերի:
Սամարայում Երևանից Մոսվկա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել։ Այս մասին «КП-Самара»-ին հայտնել է Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Չինաստանի կառավարությունը կոչ է անում անհապաղ հրապարակել Ուկրաինայում տեղակայված ռազմական կենսաբանական լաբորատորիաների և վիրուսների մասին տվյալները:
Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունները հակասական տվյալներ են հաղորդում միմյանց հասցված ռազմատեխնիկական և մարդկային կորուստների վերաբերյալ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր հայ զինվորի հետ միասին Արցախի անվտանգությունը պահպանում են նաև ռուս խաղաղապահները, այս քայլն ինչպե՞ս կարող է անդրադառնալ խաղաղապահ առաքելության վրա։ Ինչո՞ւ օգնություն չի ուղարկվել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների բնակիչներին։
Իսկ դուք, հերոսների մայրեր, վստահ եղեք, որ այսօր ձեզ շնորհավորում են ձեր որդիները, ամուսինները, եղբայրները եւ հայրերը։ Ապրեք գլուխներդ բարձր
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել լիրայի անկայունությունը։
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հարցազրույց է տվել թուրքական «A Haber» լրատվական կայքին: Նշելով, որ ուկրաինացիներն այս պահին միասնական են որպես ազգ ասել է. «Մենք ապրում ենք շատ ծանր պայմաններում, ուկրաինացիներն ապրում են ամենածանր ժամանակները, բայց մենք պաշտպանվելու համար բավականաչափ ուժ ունենք»։