Բաժիններ՝

Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում

Սամարայում Երևանից Մոսվկա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել։ Այս մասին «КП-Самара»-ին հայտնել է Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Ինքնաթիռը «Կուրումոչ» օդանավակայան է ժամանել մարտի 7-ին ժամը 20:00-ին։ Պարզվել է, որ ինքնաթիռում ինն ամսական աղջիկը խեղդվել է խնձորից, որը նրան տվել էին ծնողները։ Օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել։

Օդանավակայանում աղջկան արդեն սպասում էին շտապօգնության բժիշկները, որոնք նրան զննելուց հետո տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռը Սամարայից օդ է բարձրացել ժամը 21:18-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031