ՌԴ ԱԻՆ-ը մոտ 430 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ուկրաինա

Ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների Ուկրաինա է հասցրել մոտ 430 տոննա հումանիտար օգնություն, հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:

Իր հերթին Ուկրաինայում լայնածավալ հումանիտար գործողություն է իրականացնում նաև Միավորված ազգերի կազմակերպությունը: ՄԱԿ-ի տվյալներով, պատերազմի առաջին 11 օրվա ընթացքում Ուկրաինայում հրաձգությունների հետևանքով զոհվել է 406 խաղաղ բնակիչ և ավելի քան 800-ը վիրավորվել են: Մոտ 1,7 մլն ուկրաինացի ստիպված է եղել լքել երկիրը:

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի արտակարգ հումանիտար օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը հայտարարել է, որ ՄԱԿ-ը և ի հումանիտար գործընկերները լայնածավալ հումանիտար գործողություն են սկսել՝ փորձելով Ուկրաինա օգնություն հասցնելու հնարավոր ուղիներ և միջոցներ գտնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031