
Ուկրաինան փորձում է մարդասիրական միջանցք բացել Զապորոժյեի և Մարիուպոլի միջև

Ուկրաինան փորձում է Ռուսաստանի հետ համաձայնեցրած մարդասիրական միջանցք բացել Զապորոժյեի եւ Մարիուպոլի միջև, սակայն ռմբակոծությունների պատճառով պայմանավորվածությունների հերթական ձախողման հավանականություն կա: «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:
«Առավոտյան ժամը 10-ին մարդասիրական միջանցք է գործել, որը համաձայնեցվել է Ռուսաստանի Դաշնության հետ, սակայն ռմբակոծությունների, մարդկանց և բեռների թիրախավորման պատճառով չի բացվել», – ասել է Վերեշչուկը:
Նրա խոսքով` Զապորոժյեից դուրս է եկել 8 բեռնատարներից և 30-ից ավելի ավտոբուսներից բաղկացած ավտոշարասյունը, որոնք պետք է մարդկանց վերցնեն Մարիուպոլից: Քաղաք են ուղարկում նաև ջուր, դեղորայք, հացահատիկ և այլ ապրանքներ ՝ ընդամենը ավելի քան 90 տոննա: