
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել հրապարակել Ուկրաինայում ռազմական կենսաբանական լաբորատորիաների մասին տվյալները

Չինաստանի կառավարությունը կոչ է անում անհապաղ հրապարակել Ուկրաինայում տեղակայված ռազմական կենսաբանական լաբորատորիաների և վիրուսների մասին տվյալները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաաո Ցզիյանը:
Նա նշել է, որ Ուկրաինայի տարածքում գործում էին 26 ամերիկյան լաբորատորիա և նման այլ օբյեկտներ:
«ԱՄՆ-ն որպես լաբորատորիաներին վերաբերող առավել շատ տեղեկություններ ունեցող կողմ, պետք է հնարավորինս շուտ բացահայտի համապատասխան տվյալները, այդ թվում` այնտեղ գտնվող վիրուսների և դրանց հետազոտությունների էության մասին», – նշել է նա:
Չժաաո Ցզիյանի խոսքով` հանուն Ուկրաինայի և հարևան տարածաշրջանների բնակիչների առողջության Չինաստանը նաև կոչ է անում համապատասխան կողմերին ապահովել այդ լաբորատորիաների անվտանգությունը: