Պետք է պատասխան տա ԳՇ պետ Արտակ Դավթյանը, որը 2018 թվականից հողեր է հանձնում. Կարին Տոնոյան:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-26-ը սպասվում է անձրև:
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանից հերթական տարածքներ զիջելու և դրանք քողարկելու համար, կեղծ մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ Նախագահ՝ Արցախի հերոս, Սերժ Սարգսյանին: Հասկանո՞ւմ եք, չէ՞, թե այս ամենը ինչի համար է արվում:
Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում միմյանց տեղեկացրել են Հայաստանում և Բելառուսում առկա իրավիճակի մասին:
Հայաստանում կորոնավիրուսի պայմաններում հակաբիոտիկների օգտագործումը լայնորեն տարածվել է, ինչը լուրջ մտահոգության առիթ է դարձել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2020-2021 թվականներին գերակշռել է «Ազիտրոմիցին», ինչպես նաև հակասնկային «Ֆլուկոնազոլ» դեղամիջոցների օգտագործումը:
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ:
Ռուսական Պրեմիեր լիգայի նախագահ է ընտրվել Աշոտ Խաչատուրյանցը:
Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում թշնամին դիմել էր ռազմական ագրեսիայի, որին հաջորդեցին կրակոցներն ու սադրանքները Գեղարքունիքի և Տավուշի մարզերի հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ հարցաքննելուն։
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20։00-ին՝ ֆեյսբուքյան էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ չնայած նկատվում է նոր արձանագրվող դեպքերի թվի կրճատում:
Պահանջում ենք հրապարակել ստորագրվելիք փաստաթուղթը. հավաք՝ Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ:
Նոյեմբերի 20-ին, ժամը 11.30-ին, Երևանի Վաղարշյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21150», «Մերսեդես Բենց» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաների, «Ֆոլքսվագենն» էլ առաջ ընթանալով՝ բախվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի: «ԲՄՎի» 42-ամյա վարորդ Արթուր Միքայելյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Հայիթիում ազատ են արձակել ԱՄՆ-ից եւ Կանադայից առեւանգված 17 միսիոներներից երկուսին: Այդ մասին հաղորդել է Christian Aid ամերիկյան կրոնական կազմակերպությունը: «Մեզ հայտնի է դարձել, որ Հայիթիում երկու պատանդներ ազատ են արձակվել…նրանք անվտանգ պայմաններում են, լավ տրամադրությամբ, նրանց մասին հոգ են տանում:
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցներրի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Նոյեմբերի 21-ին, ժամը 13.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրից բուժօգնության են տեղափոխվել 7 քաղաքացի և 3-ամյա Անգելինա Օսիպյանը՝ մահացած վիճակում։
«Բոլոր լրատվականներին և ժողովրդին ի գիտություն՝ այսօրվա հավաքը սկսում ենք ժամը 14.00 Հանրապետության հրապարակից, ապա նույն պահանջով գնալով նախագահական և ԱԺ, վերադառնում ենք Հանրապետության հրապարակ՝ համահավաքի։ Մեզ կարող եք միանալ ժամը 14-ից սկսած»։
«Այն դատավորները, ովքեր կեղծ ցուցմունքը կընդունեն՝ որպես իրավացիության հիմք, ապա այդ դատավորներն էլ պետք է իմանան, որ գալու է նաև իրենց պատասխան տալու ժամանակը։ Եթե ընդունենք, որ այդ կնոջ բազմակի կաշառատվության ցուցմունքներն իրականությանը համապատասխանում են, ապա այդ կինը կրիմինալ ու հանցագործ է, որովհետև նա մեր երկրում օրինական ոչինչ չի արել։ Այսինքն՝ իր յուրաքանչյուր քայլով այդ կինն ապացուցում է, որ ինքը կրիմինալ անձնավորություն է։ Իսկ սրա համար, երբ երկրում կլինի ադեկվատ իշխանություն, իսկ ես վստահ եմ, որ կլինի, այդ կինը պատասխան կտա իր բոլոր կրիմինալ գործարքների համար»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։
Այո, այո։ Սա այն նույն ունիվերսալ կաշառատու Սիլվան է, ով որպես բութ գործիք շարունակվում է օգտագործվել հողատուի կողմից քաղաքական հակառակորդների դեմ։
Ամստերդամի վավերագրական կինոյի միջազգային փառատոնում (IDFA) Արտավազդ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» (ստեղծագործական նվաճումների համար) հատուկ մրցանակին: Այս մասին հայտնում է «Կինոաշխարհը»:
Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածուներն ընտրություններում առաջատարներն են Բոլիվարյան Հանրապետության 23 նահանգներից առնվազն 20-ում եւ Կարակասում:
Հայաստանի օմբուդսմանը ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է 2021թ. նոյեմբերի 16-ի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք Սյունիքում, որն ուղեկցվել է քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ուժերի հարձակումներով՝ իրական վտանգի ենթարկելով խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը: Պաշտպանը ներկայացրել է նաև ադրբեջանական ներխուժումներն ու մարդու իրավունքների խախտումները Գեղարքունիքում, Սյունիքում:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նոյեմբերի 22-ի ժամը 12։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է, հակառակորդի կողմից սադրանքներ չեն արձանագրվել, ուժերի ու միջոցների էական տեղաշարժ՝ նույնպես։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Մանուկյանը երեկ կդառնար 21 տարեկան։ Հարազատներն ու ընկերները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին զոհված զինծառայողին։
«Կարճ, երբ անհայրենիք տականքն ուզում է հանձնել, մասնատել երկիրը պետք է ճանապարհից հեռացնի հայրենիք ունեցողներին ու այն ամեն գնով պահողներին։
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հիշատակված բազմադրվագ քրեական գործով քննչական խմբի կողմից իրականացված նախաքննության ընթացքում զանգվածային անկարգություններին մասնակցելու, կողոպուտ և տարաբնույթ այլ հանցագործություններ կատարելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ 53 մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից 27 անձի նկատմամբ անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 քրեական գործ:
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւն ընտրությունների երկրորդ փուլում հասել է վերընտրման: Այդ մասին հաղորդել է News.bg բուլղարական ինտերնետ-պորտալը: Ընտրատեղամասում ելքահարցումները ցույց են տալիս, որ Ռադեւն ստացել է ձայների 64 տոկոսից մինչեւ 68 տոկոսը:
Որոտան համայնքի ղեկավար, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից Սուրեն Օհանջանյանը, ով երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, և որի դեմ հարուցվել էր քրեական գործ՝ երեկ վիրահատվել է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետի եղբայրը՝ Սեյրան Օհանջանյանը։