«Որպես մեղադրյալ նշանակվում է մի մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի և Արցախի անվտանգ լինելուն»․ Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանից հերթական տարածքներ զիջելու և դրանք քողարկելու համար, կեղծ մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ Նախագահ՝ Արցախի հերոս, Սերժ Սարգսյանին: Հասկանո՞ւմ եք, չէ՞, թե այս ամենը ինչի համար է արվում:

Որպես մեղադրյալ նշանակվում է մի մարդ, ով կանգնած է եղել Անկախության, Հայոց պետականության ակունքներում, և ամբողջ իր կյանքը նվիրել է Հայաստանի և Արցախի անվտանգ լինելուն:

Մեղադրանք առաջադրողների ետևում կանգնածներն էլ այն «մարդիկ» են, որոնք Հայ ժողովրդից գողացան Անկախությունն ու Հայոց պետականությունը. թուրքին հանձնեցին Արցախի 75%-ը, կոտորեցին մի ամբողջ սերունդ, թուրքին զիջեցին Հայաստանի տարածքներից, պառակտեցին հայ հասարակությունը ու տարան նվաստման:

Հ.Գ. Ուրիշ է, երբ հոշոտում է թշնամիդ, և ուրի՛շ…, երբ դավում է «բարեկամդ»..․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930