Մենք կորցրել ենք Արցախը, լուրջ վտանգ ունենք, որ կարող ենք կորցնել նաև Սյունիքը. Մովսես Հակոբյան:
Հայաստանի վարչապետի աշխատակազմը հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:
Կարգազանց վարորդները շարունակել են փախուստը՝ այդ ընթացքում վնասելով նաև պարեկների մեքենաներից մեկը և վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Իրականացվող ապօրինի դատավարությունների ենթարկված հայ ռազմագերիներից 5-ը 2021թ․ հոկտեմբերի 19-ին հայրենադարձվել են։ Սակայն այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է թուրքական ASELSAN ընկերության գործադիր տնօրեն Հալուք Գորգյունի գլխավորած պատվիրակության հետ։
«Ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում: Ողբերգությունն այն է, որ այն մարդիկ, ովքեր խառնաշփոթի, խուճապի, վախեցած զինվորի կերպարի հեղինակներն են, հիմա մեղադրում են Դաշնակցությանը և ընդդիմությանը, որ՝ դուք եք խառնաշփոթի պատճառը: Ո՞ւմ պատճառով է այս վիճակը: Ձեր իշխանության գոյությամբ է պայմանավորված թուրքի լկտիությունը»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:
Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի մասնակցությամբ Սոչիում բանակցություններ տեղի կունենան: Ռուսական «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, մանրածախ վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից պարբերաբար տեղեկություններ են ստացվում առ այն, որ իրենց մատակարարված ապրանքների համար մեծածախ առևտրով կամ արտադրությամբ զբաղվող անձանց կողմից ոչ բոլոր դեպքերում են տրամադրվում համապատասխան հաշվարկային հաշիվներ:
Ապա 23.11.2021թ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Վահագն Ալեքսանյանն իր խոսքերով փաստացի պնդել է իր միտքն առ այն, թե ընդդիմությունը վերածվել է դիվերսիոն ջոկատի:
Գրիգոր Գրիգորյանը՝ բողոքի ակցիաների մասին. ՈՒՂԻՂ
Օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այսօր hայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած են լրջագույն սպառնալիքների առջև: Թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիան օրակարգ է բերել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման խնդիրը, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի և կառավարող վարչախմբի առանձին ներկայացուցիչների հայտարարությունները հակասում են հայ ժողովրդի կենսական շահերին և կարող են անկառավարելիորեն սպառնալ մեր ժողովրդի ֆիզիկական գոյությանը:
Աֆղանստանում պայթյուն է որոտացել տեղական շուկաներից մեկում, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում: Այդ մասին հաղորդել է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության մարմինների մի աղբյուրի:
Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին վաղաժամկետ պայմանական ազատ կարձակվի:
Բոլոր հանրահավաքները, միտինգները, պիկետներն ու ակցիաները, որոնք ուղեկցվելու են նախկինացավային դրսեվորումներով ու նախկիններին պիտակավորելով, վստահաբար եմ ասում, որ ես այդտեղ անելիք չունեմ: Չունեմ, որովհետև նախկինների Հայաստանում ես ունեի երկու հայկական պետություն և հերոսներին արժանի Հայրենիք: Չնայած շատ ու շատ ոչ ճակատագրական սխալներին, ես գլուխս բարձր էի քայլում իմ երկրից դուրս…
Այսօր վաղ առավոտյան ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին:
«Դուք երևի մոռացել եք, որ նման միջադեպերն ուղեկցվում են նաև զոհերով, վիրավորներով։ Դիրքային առավելություն, բնականաբար, որևէ ձև արձանագրված չէ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ Գեղարքունիքի մարզում թշնամու իրականացրած սադրանքներին, որի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանն է:
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-26-ը սպասվում է անձրև:
«Եթե ուսանողությանը հնարավոր լինի շարժել, ապա իշխանության դիրքերն է՛լ ավելի կթուլանան: Ես ընդհանրապես համարում եմ, որ մենք անկախ Հայաստանի ամբողջ պատմության մեջ չենք ունեցել նման թույլ իշխանություն, որը հասարկության մեջ որևէ ինստիտուցիոնալ հենարան չունենա:
Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր սրբազան Հայրենիքը ապօրինաբար, մաս-մաս թշնամուն հանձնող ապիկար իշխանության ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, կարծում եմ, Եվրամիության օրենքների տառին համապատասխան՝ շուտով ԵՄ համապատասխան մարմինների կողմից կկանչվի պատասխանատվության` իր քաղաքացու անձնական տվյալները հանրայնացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելով, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ օտարերկրյա քաղաքացու գույքի հանդեպ ոտնձգություններ կազմակերպելու համար:
«Թվում էր, թե մենք եռակողմ հայտարարությամբ արձանագրեցինք հրադադար, և իբր թե պետք է ստեղծվեին ռեալ հնարավորություններ՝ որակապես նոր տարածաշրջանային փոխհարաբերություններ ձևավորելու համար: Հիմա հարց եմ տալիս՝ մեկ տարի անցել է, արդյո՞ք մենք ավելի շատ չենք մոտեցել պատերազմին: Եվ արդյո՞ք Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ պետությունը կործանող հայտարարություններն ակնհայտ չեն: Այսինքն, մեկ տարվա ընթացքում ունենք որակապես նոր սպառնալիքներ»,- ասուլիսի ժամանակ ասաց «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ մայիսի 12-ից սկսած ունենք ակնհայտ սողացող օկուպացիա:
Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը «Naftemporiki» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Գերմանիայում ձևավորվելիք նոր կառավարությունից իր երկրի սպասելիքը Թուրքիային զենքի վաճառքի դադարեցումն է։
ՀՀ իշխանությունները Ռուսաստանին տեղեկացրել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Բագրատ Եսայանը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ ։
Մեր պետության 40 կմ գրավել են, մենք հանգիստ կանգնած ենք. հենց էսպես է տեղի ունեցել ցեղասպանությունը. ակցիայի մասնակից:
Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի՝ արդեն հավերժ դարձած փոխնախագահի ընտրության տապալումը բացի նրանից, որ ամբողջովին անլրջացնում է ՀՀ անվտանգության միջավայրի շուրջ ստեղծված իրադրությունը, այլ հանրությանը ուղերձ է փոխանցում առ այն, որ մտադիր չէ զբաղվել ՀՀ իրական առաջնահերթություններով։
Տարածաշրջանային գերտերությունների պայքարը Սյունիքի համար շարունակում է զարգանալ ժամ առ ժամ: Թե՛ Սյունիքի պահպանումը՝ որպես հայկական, թե՛ Սյունիքի թրքացումը՝ իր բոլոր սցենարներով ու հետևանքներով, ունի աշխարհաքաղաքական մանր ու մեծ հովանավորներ, որոնցով պայմանավորված՝ Սյունիքը վերածվել է աշխարհաքաղաքական շահերի «կենտրոնի»:
Աշխարհում չեք գտնի մի երկրի ղեկավար, որն ասի՝ թեև թշնամին ներխուժել է մեր տարածք, բայց բալանս չի խախտվել. Արամ Վարդևանյան:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ ընդգծելով, որ բոլոր հանդիպումներից պետք է ինչ-որ ակնկալիք ունենալ։