
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների ներկայացուցիչների հարցերին

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցներրի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: Նիկոլ Փաշինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20.00՝ ֆեյսբուքյան իմ այս էջի եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին:
ԶԼՄ-ները եւ հ/կ-ները այսօր մինչեւ ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերը ուղարկել [email protected] էլ. փոստին: Հարցուպատասխանի տեւողությունը կլինի 1.5-ից 2 ժամ»,- գրել է Փաշինյանը: