Սոմալիում դեկտեմբերի 27-ին փորձ է արվել տապալել դաշնային կառավարությունը, որին աջակցել է նախագահ Մուհամեդ Աբդուլահի Մոհամեդը։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է Սոմալիի վարչապետ Մուհամեդ Հուսեյն Ռոբլեն։
ՀՀ գլխավոր դատախազության 2021թ. աշխատանքի ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է 2016-2020թթ. ընթացքում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի օտարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի քաղաքականության հակադրվող կուրսը ստիպում է Մոսկվային խիստ դնել ՌԴ համար անվտանգության համար իրավականորեն պարտադիր երաշխիքների հարցը, ինչը կբացառի դաշինքի ցանկացած հետագա տեղաշարժ դեպի արևելք: Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Հայաստանում 2021 թվականին նկատվում է սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն:
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր կազմակերպած առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացին՝ ասել էր, որ 2016 թվականին բանակցային գործընթացում աղետ է տեղի ունեցել։
Քաղաքաշինության նախարարի և բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի հետ պետական նախարարը տեղում քննարկել է կառուցվող մյուս բնակարանների շինարարության և շահառուներին տրամադրելու վերաբերյալ հարցեր: Նրան զեկուցել են, որ առաջիկա օրերին ավելի քան 100 բնակարան կհանձնվի շահագործման, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ ավելի քան 300:
ԱՄՆ-ում օմիկրոն շտամով վարակման դեպքերը հաճախացել են եւ COVID-19-ով հիվանդացության դեպքերի թիվը, ամենայն հավանականությամբ, կշարունակի աճել: Այդ մասին ԱՄՆ-ի ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ասել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:
Կլիվազը նշել է, որ կոնֆիդենցիալության սկզբունքից ելնելով՝ ԱԳՆ-ն չի մեկնաբանում կողմերի հարցումները:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիան, որը ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի ջանքերով վերազինվել է, բարեկարգվել և երաժշտասերներին ներկայացել յուրահատուկ համերգային ծրագրերով ու բեմադրություններով, 2022-ին ևս անակնկալներ է խոստանում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ Ադրբեջանի մոտեցումները: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպաններն էլ այդ քրեական գործերը որակում են որպես քաղաքական հետապնդում Առուշանյանի նկատմամբ:
Ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է նաև ՀՀ-ում գործող 16 պետական և 4 միջպետական բուհերի տվյալների հիման վրա իրականացված հետազոտության արդյունքները:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պարբերաբար նախանշել է այն մարտահրավերները, որոնք կապված են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ՝ հատկապես Հայաստանի գործող իշխանությունների մասնակցությամբ։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ իր ասուլիսում Փաշինյանն Արցախի վերաբերյալ ասաց այն, հանուն ինչի նրան բերել էին իշխանության:
ԱԺ «Հայաստան« խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, ասուլիսը հիմնականում արտաքին լսարանի համար էր։ Ավելի կոնկրետ` Թուրքիայի ու Ադրբեջանի։
Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբի մի քանի ֆուտբոլիստ հեռացել է թիմից:
2021 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց: «Թափանցիկ ձեռք 2021» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2021 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ՎԱԶԳԵՆ ՌՈՒԲԵՆԻ ՌՇՏՈՒՆՈՒՆ: Արդյունքում՝ Վազգեն Ռշտունին դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի ԿՐԿՆԱԿԻ մրցանակակիր: Ռշտունին ամենաբարձր վարկանի ունեցող դատավորն էր ճանաչվել նաև 2017 թվականին: Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորեց […]
Ծնունդդ Շնորհավո՜ր, միշտ՝ «եթե քեզ մոտ ամեն անարդարության վրա ցնցումային վրդովմունք է առաջանում, ապա դու իմ ընկերն ես», սկզբունքով: Որովհետև արդարությունը մի շատ վատ հատկություն ունի՝ վերջում միշտ վերականգնվում է»:
Սա է այսօրվա տխուր իրականության պատկերը, և հույս ունեմ, որ գալիք 2022 թվականը հայոց պատմության նոր ու խաղաղ էջ կբացի, և դու ու քո նմանները կհայտնվեք պատմության աղբանոցում։
Բրիտանական հեղինակավոր «The Economist» ամսագիրը հետաքրքիր վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայում իրականացվելիք ֆինանսատնտեսական նոր քաղաքականության վերաբերյալ։
Քննարկվել են ժողովրդավարական ինտիտուտների զարգացմանն ու ամրապնդամը վերաբերող հարցեր:
Հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսության վերաբերյալ թուրքական կողմը կրկին մանրամասներ է ներկայացնում: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկուստեք նշանակված բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում:
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրապարակվեց ՍԴ որոշումը: Առողջապահության նախարարը կամ կառավարության ցանկացած պաշտոնյա պարտավոր է ընկալել Հայ մարդու նկատմամբ, ԻՐԱՎԱԽԱԽՏ ու ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ վարքագիծը ու անխուսափելի պետք է լինեն հետևանքները.
Իրանի իշխանությունները չեն ընդունի ոչ մի կարգի պայմաններ, որոնք նախատեսված չեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանով: Այդ մասին, ինչպես հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը, դեկտեմբերի 27-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ավարտվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Վերջին օրերին հայ հանրության ուշադրության կենտրոնում դարձյալ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են, ինչի առիթը հանդիսացավ Նիկոլ Փաշինյանը՝ իր վերջին հարցազրույցի ժամանակ բաց տեքստով խոսելով Արցախի և Արցախի հետագա ճակատագրի մասին։ Վերջին երկու օրերի ընթացքում բավական ակտիվ տիրաժավորվեց և քննարկվեց Փաշինյանի հնչեցրած մտքերը, ուստի փորձենք հասկանալ, թե իրականում ի՞նչ էր փորձում ասել Փաշինյանը և ինչո՞ւ հենց այս տուրբուլենտ փուլում։
Շաբաթներ առաջ 168.am-ն անդրադարձել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով վարչությունում տեղի ունեցած մի տարօրինակ միջադեպի. այս վարչությունում հրաժարվել էին վերափորձաքննել Արցախի Հանրապետության 9 ամսական երեխային:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կբացվեն Ստամբուլի և Երևանի միջև չվերթները:
«Որևէ մեկը կասկած ունի՞, որ արցախահայությունը շարունակում և շարունակելու է իր պայքարը հանուն Արցախի հայկական ապագայի, անկախության միջազգային ճանաչման և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միացման: