Բաժիններ՝

ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը նախազգուշացրել է օմիկրոն շտամի վտանգավորության մասին

ԱՄՆ-ում օմիկրոն շտամով վարակման դեպքերը հաճախացել են եւ COVID-19-ով հիվանդացության դեպքերի թիվը, ամենայն հավանականությամբ, կշարունակի աճել: Այդ մասին  ԱՄՆ-ի ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ասել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:

«Եվ մենք հատկապես անհանգստացած ենք այն անձանցով, ովքեր գտնվում են չպատվաստվածների կարգում… դրանք ամենախոցելիներն են»,-ասել է նա:

Օմիկրոնի բռնկումը զանգվածային իրարանցում է առաջացրել էքսպրես-թեստերի համար, քանի որ ամերիկացիներն ազգականների հետ հանդիպման են պատրաստվել տոների կապակցությամբ:

Դեկտեմբերի 21-ին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ամերիկացիների շրջանում հունվարից սկսած 500 միլիոն անվճար էքսպրես-թեստեր տարածելու պլանի մասին: Թեստերն ամերիկացիներին կհասցվեն փոստով՝ ըստ պահանջի: Բայդենի վարչակազմի խոսքով՝ թեստերի պատվերի համար վեբ-կայքը կգործարկվի հունվարին: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության եկ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ ԱՄՆ-ի բնակչության միայն 61,7 տոկոսն է լիովին պատրաստվել COVID-19-ի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս