Բաժիններ՝

Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել ընդունելու Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովը

Շվեյցարիան պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովի անցկացման համար, եթե դրա կարիքը լինի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վալենտին Կլիվազը:

«Դա ներառում է Շվեյցարիայի կողմից ընդունող երկրի դերակատարության իրականացումը կամ աջակցության տրամադրումը համաժողովների ու հանդիպումների կազմակերպման գործում»,- ասել է նա:

Կլիվազը նշել է, որ կոնֆիդենցիալության սկզբունքից ելնելով՝ ԱԳՆ-ն չի մեկնաբանում կողմերի հարցումները:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը որոշում էր կայացրել 2022 թվականի հունվարի 12-ին հրավիրել Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031