Բաժիններ՝

Իրանը չի ընդունի միջուկային գործաքի շրջանակներից դուրս ոչ մի կարգի պահանջներ

Իրանի իշխանությունները չեն ընդունի ոչ մի կարգի պայմաններ, որոնք նախատեսված չեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանով: Այդ մասին, ինչպես հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը, դեկտեմբերի 27-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Բանակցությունների որոշ մասնակիցներ ձգտում են առաջադրելու լրացուցիչ պահանջներ, նշել են Իրանի ԱԳՆ-ում, հայտնելով, որ Թեհրանը չի ստանձնի ոչ մի կարգի պարտավորություններ, որոնք դուրս են այդ գործարքի շրջանակներից, եւ հանդես է գալիս պատժամիջոցների լիակատար չեղարկման օգտին:

«Մենք լի ենք վճռականությամբ ընդունելի արդյունքի հասնելու Վիեննայի բանակցություններում եւ չենք անտեսի մեր շահերը,- այդ առնչությամբ նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:- Մեք «եվրաեռյակի» երկրներին (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա – ծանոթ. խմբ.) կոչ ենք անում ձեռնարկելու լուրջ միջոցներ ԳՀՀՊ-ին վերադառնալու համար»:

Բացի դանից, Թեհրանը հավաստել է, որ չի առարկում միջազգային տեսուչների կողմից միջուկային օբյեկտներ այցելության դեմ՝ գաղտնիության պահպանման պայմանով, ինչպես նաեւ խոստացել է վերադառնալ միջուկային ծրագրի շուրջն իր պարտավորությունների կատարմանը՝ համաձայնագրին գործարքի բոլոր մասնակիցների վերադառնալու փոխարեն:

Դեկտեմբերի 27-ին Վիեննայում, որտեղ ապրիլից բանակցություններ են ընթանում իրանական միջուկային գործարքի շուրջը, կսկսվի բանակցությունների ութերորդ փուլը: Մասնակիցներն արդեն հավաստել են, որ աշխատանքը կշարունակվի այն փաստաթղթերի հիման վա, որոնք մշակվել են մինչեւ հունիս վեց փուլերի ընթացքում: Նշվել է, որ բոլոր կողմերը ձգտում են ԳՀՀՊ-ի վերականգնմանն սկզբնական տեսքով: Այսպես, նրանք որոշել են, թե Իրանի նկատմամբ ամերիկյան ինչ պատժամիջոցներ են ենթակա չեղարկման, եւ միջուկային բնագավառում այն քայլերի ցուցակը, որոնք պետք է ձեռնակի հանրապետությունն՝ իր պարտավորությունների կատարմանը վերադառնալու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս