Բաժիններ՝

Ո՞վ է փաստաբանների կողմից ամենաբարձր գնահատականի արժանացած դատավորը

2021 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց:

«Թափանցիկ ձեռք 2021» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2021 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ՎԱԶԳԵՆ ՌՈՒԲԵՆԻ ՌՇՏՈՒՆՈՒՆ: Արդյունքում՝ Վազգեն Ռշտունին դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի ԿՐԿՆԱԿԻ մրցանակակիր:
Ռշտունին ամենաբարձր վարկանի ունեցող դատավորն էր ճանաչվել նաև 2017 թվականին:

Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորեց պարոն Ռշտունուն և մաղթեց որպեսզի վերջինիս աշխատանքը միշտ լինի գնհատված ինչպես փաստաբանների, այնպես էլ հանրության կողմից:
Պարոն Ռշտունին, իր հերթին, նշեց. «Շնորհակալ եմ փաստաբաններին աջակցության համար։

Փաստաբանական համայնքը մշտապես գտնվել է դատավորների կողքին, հատկապես՝ լարված և դժվար պահերին։

Շնորհակալություն եմ հայտնում նաև «HelpCourt» դատական վարկանիշավորման համակարգի կազմակերպիչներին «Թափանցիկ ձեռք» մրցանակի համար, ինչն առավել պարտավորեցնող է։

Արդար չի լինի չհիշատակել իմ գործընկերներին և աշխատակազմին, քանի որ տրված գնահատականը նաև նրանց աշխատանքի արդյունքն է։»:

Ի դեպ, յուրաքանչյուր ոք կարող է ամբողջությամբ ծանոթանալ HelpCourt վարկանիշավորման գերթափանցիկ գործընթացի արդյունքներին էլ. կայքի միջոցով: Այդ թվում տեսնել, թե ո՞ր փաստաբանը, ո՞ր դատավորին ի՞նչպես և ե՞րբ է գնահատել:

Համակարգը շնորհակալություն է հայտնում վարկանիշավորման գործընթացին մասնակցած բոլոր փաստաբաններին:

Համակարգն իր խորին շնորհակալությունն է հայտնում նաև Գյումրի քաղաքում գործող gHost Services ՍՊԸ-ի ողջ անձնակազմին:

Շնորհիվ նրանց համակարգը կրկին ապահովվեց որակյալ ծրագրային աջակցությամբ:

Համակարգն իր շնորհակալությունն է հայտնում նաև STEKO ընկերությանը, որը համակարգին կրկին ապահովեց բարձրաճաշակ և խորհրդանշական «Թափանցիկ ձեռք» հուշանվերով:

Դատավորների 2021 թվականի վարկանիշավորման գործընթացը համարվում է ստացված։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս