«Վան»-ի 6 ֆուտբոլիստ լքել է ակումբը
Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբի մի քանի ֆուտբոլիստ հեռացել է թիմից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Վան»-ը լքել են Ստեֆան Աջումանին, Էդեդեմ Էսսիենը, Եռնիստ Բատիրկանովը, Լուիզ Մենեզեսը, Բրունո Միրանդան և Նիկոլայ Ցիգանը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Այժմ առաջնության առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում «Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը: 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը, սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկու հանդիպում պակաս է անցկացրել: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն 6-րդն է: Մրցաշարային աղյուսակի հետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) և ԲԿՄԱ-ն (6 միավոր): Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կվերսկսվի փետրվարին: