Բաժիններ՝

Սոմալիի վարչապետը հայտնել է իշխանությունը տապալելու փորձի մասին

Սոմալիում դեկտեմբերի 27-ին փորձ է արվել տապալել դաշնային կառավարությունը, որին աջակցել է նախագահ Մուհամեդ Աբդուլահի Մոհամեդը։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է Սոմալիի վարչապետ Մուհամեդ Հուսեյն Ռոբլեն։

«Բաց փորձ է արվել տապալել կառավարությունը, սահմանադրությունը և գործող օրենքները»,- նշել է նա:

Վարչապետն ընդգծել է, որ Սոմալիի նախագահի այս գործողություններն ուղղված են եղել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո պետության ղեկավարի պաշտոնում մնալուն։ «Մուհամեդն այժմ ամեն ինչ անում է երկրում ընտրությունները խաթարելու և ապօրինի կերպով իր պաշտոնում մնալու համար»,- ասել է վարչապետը։

«Իմ կառավարությունն այժմ պատասխանատու է երկրի ղեկավարման համար: Անվտանգության ուժերի ղեկավարությանը հրամայում եմ ենթարկվել միայն իմ հրամաններին, ոչ թե երկրի նախագահին»,- ասել է Ռոբլեն: Վարչապետն ընդգծել է, որ այն զինվորականները, ովքեր անտեսում են վարչապետի հրամանները, պատասխանատվության կենթարկվեն։

Նա նաև կոչ է արել Մուհամեդին անհապաղ հեռանալ նախագահի պաշտոնից։ «Թողեք պետության ղեկավարի պաշտոնը և ղեկավարեք ձեր վերընտրվելու քարոզարշավը»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031