Քաղաքական, պետական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի մահվանից 18 օր անց հուղարկավորության կազմակերպման նպատակով կառավարական հանձնաժողով դեռ չի ձևավորվել և չի հաղորդվում՝ երբ կձևավորվի: Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ ստեղծվի հանձնաժողովը, բոլորը կտեղեկացվեն։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին Ստեփանակերտի Թումանյան փողոցում ծանոթացել է կառուցվող բնակելի թաղամասի և բազմաբնակարան շենքի՝ ավարտման փուլում գտնվող շինաշխատանքներին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Թուրքական մերձիշխանական «Sabah» թերթի կայքը «Ղարաբաղը Թուրքիան ոտքի կկանգնեցնի․ ականադաշտերից մինչև մրգատու այգիներ» հոդվածում նշում է, որ Ղարաբաղի տնտեսական զարգացման հարցում գլխավոր դերակատարը լինելու է Թուրքիան։
Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 48 հազար 901 թեստ. 36 հազար 630-ը՝ հակագենի, 12 հազար 271-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել է վարակման 5553 նոր դեպք: Այդ մասին, հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին. «Ձե՛րդ Գերազանցություններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ և առաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Նորին Մեծություն Թագուհուն ու նրա կառավարությանը՝ նման կարևոր և ճիշտ ժամանակին կազմակերպված միջոցառման համար: Հատուկ շնորհակալություն վարչապետ Բորիս Ջոնսոնին, նրա գործընկերներին և Գլազգո քաղաքին՝ հիանալի համաժողովի և ջերմ հյուրընկալության […]
Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը: Տեղեկությունը 168.am-ին փոխանցեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ հավելելով, որ որոշումը եռօրյա ժամկետում կհրապարակվի ՍԴ պաշտոնական կայքում:
Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ Դավիթ Օվասապյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ: 130 կգ քաշային կարգի եզրափակիչում նա կմրցի Իրանից Ամին Միրզազադեհի հետ:
Նոյեմբերի 2-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վստահեցրեց՝ չի տիրապետում այն տեղեկատվությանը, ըստ որի՝ թշնամու զինուժը ամրանում է Սյունիքի մարզի Քաչալ սարում, որտեղից անմիջապես թշնամու թիրախում է հայտնվելու Գորիս համայնքը։
Դուք շարունակեք տաշի տուշիկ հարսանիքները, գողացեք Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոները, կորոնավիրուս-կորոնավիրուս խաղացեք, մի խոսքով լավ եղեք։
Հոկտեմբերի 29-ին 168.am-ը գրել էր, որ «անորակ հրթիռների» գործով դրա նախորդ օրն ԱԱԾ-ն ձերբակալել էր ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին, իսկ հոկտեմբերի 29-ին՝ նաև ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Հինգ մարդ, որից երկուսը՝ ռուսաստանցի, զոհվել են Հարավային Սուդանի մայրաքաղաքում բեռնատար ինքնաթիռի աղետի ենթարկվելու հետեւանքով: Այդ մասին հաղորդել է AP գործակալությունը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վստահեցնում է՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածից ձեռք չեն քաշելու։
«Վրաստանը պաշտոնապես նշել է, որ դեմ է նման հարթակին, սակայն Վրաստանը նաև նշել է, որ կողմ է Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը, դա ցույց տալով իր քայլերով: Վրաստանի վարչապետը այցեր նախաձեռնեց Երևան ու Բաքու, կարծում եմ՝ Վրաստանը դրանով հայտնեց իր քաղաքական կամքը՝ աշխատելու իր հարևանների հետ անկախ Ռուսաստանից: Բնական է նաև, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Վրաստանը միանա այդ հարթակին՝ իր բոլոր աշխարհաքաղաքական հետևանքներով: Սակայն Վրաստանում դա շատ լավ են հասկանում ու դեմ են դրան: Ուստի կարծում եմ՝ այնուամենայնիվ տարածաշրջանային ձևաչափը 3+3 տեսքը երբեք չի ունենա»,- ասաց նա:
Նոյեմբերի 2-ին Քաբուլի կենտրոնում որոտած պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 19-ի: Ինչպես հաղորդել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման անվտանգության ծառայության ներկայացուցիչներին, եւս առնվազն 43 մարդ վիրավորվել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից առերևույթ խարդախության փորձ կատարելու, կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Շինթույլտվության համակարգն ի վերջո աշխատո՞ւմ է, թե՞ ոչ. Թունյանը՝ Ղուլարյանին։
Վթարային շենքենրի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք. Նազելի Բաղդասարյան։
Ծառայողական մեքենաների քանակը նույնն է մնացել. ՀԾԿՀ նախագահ:
Մոտ 8 տոկոսով ավելացնում ենք Կադաստրի կոմիտեին հատկացվող գումարները. Գևորգ Պապոյան։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կարծիքով՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի այն հատվածում, որտեղ վիճարկելի որոշակի հարցեր կային, արդեն վիճարկվել են և որոշակի կարգավորումներ են մտցվել, տեղակայվել են նաև որոշակի ուժեր այնտեղ։
Մենք չունենք նման փաստաթուղթ, որը կսահմանի բոլոր ուղենիշները. պատգամավորը՝ Ղուլարյանին:
Գովազդի հետ կապված Ձեր կառույցի դերը կարևոր է լինելու. Բաբկեն Թունյան։
«Իր ասելով՝ կար ժամանակ, որ համակերպվել էին այդ ամենի հետ ու արդեն բոլոր ծրագրերը ու պլանները ուշ ապագայի վրա էին թողել, բայց մտածում էին, որ մենք այստեղ անգործ չենք, օգնելու ենք իրենց, որ շուտ վերադառնան»։
Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում նոյեմբերի 1-14-ը պարապմունքները դադարեցվել են:
Երկու ինքնաթիռ է բախվել Վիետնամի մայրաքաղաք Հանոյի օդանավակայանում. ոչ ոք չի տուժել: Այդ մասին հաղորդել է VN Express տեղական հրատարակությունը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ Հայաստանում ոռոգման ջրի հետ կապված լրջագույն խնդիրներ կան։
Այսօր ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն:
Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը կշարունակի կատարել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց Առաջնորդի պարտականությունները՝ մինչև Եպիսկոպոսաց Սինոդոսի հաջորդ գումարումը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ Առաջնորդությունը:
Հանրապետությունում առաջիկա օրերին որևէ լուրջ եղանակակլիմայական տատանումներ չեն կանխատեսվում: