Ստարաչեն նաեւ հույս ունի վերականգնել Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունները:
Նոյեմբերի 2-ի ցերեկը, 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ կասկածներ կան՝ կորոնավիրուսով վարակված լինելու վերաբերյալ, առկա են նախանշաններ։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում կհրապարակեն հավի և ձվի շուկայում հայտնաբերած չարաշահումների մասին իրենց ուսումնասիրությունների արդյունքները։ Ուսումնասիրություններ են կատարում նաև բենզինի շուկայում, սակայն վերջին թանկացումների մասին դեռևս տվյալներ չկան, տվյալները ԵԱՏՄ-ից են գալիս՝ եռամսյակը մեկ, ինչը ստանալուց հետո կհրապարակեն։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջարկին, ըստ որի՝ խորհրդարանը պետք է ոչ աշխատանքային թողնի հունվարի 5-ը և 7-ը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գտել է գնաճի զսպման մեխանիզմը։
Նոյեմբերի 2-ին երկրորդ հուժկու պայթյունն է տեղի ունեցել Քաբուլի կենտրոնական մասում՝ Մուհամադ Դաուդ Խանի անվան հիվանդանոցի շենքի մոտ:Այդ մասին հայտնել է տեղական Tolo News հեռուստաալիքը:
Որդուս սպանությունից շուրջ 7 տարի անց գործով վկաներին ահաբեկում են, սպառնում, որ ցումունքները փոխեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 2015-ի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը՝ հավելով, որ երեկ այդ մասին դատարանում հերթական նիստի ընթացքում ևս հայտնել է։
2022 թվականի բյուջեով Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 17 մլրդ դրամ. Վահան Քերոբյան:
Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 10-րդ անգամ քննարկեցին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Այս անգամ էլ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Նոյեմբերի 2-ին երկրորդ հուժկու պայթյունն է տեղի ունեցել Քաբուլի կենտրոնական մասում՝ Մուհամադ Դաուդ Խանի անվան հիվանդանոցի շենքի մոտ: Այս մասին հայտնել է տեղական Tolo News հեռուստաալիքը:
Մոտ կես տարի է՝ թշնամին շարունակում է մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Իշխանականներն այդ փաստն աստիճանաբար ընդունելի դարձրին հասարակության համար։
Սահմանադրությունը հնարավորություն է տալիս դատական իշխանությունում վեթինգի գործընթացը ավելի արագացնել, գնդակը օրենսդիր մարմնի դաշտում է: «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկման ժամանակ այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը:
Ջրի վարձի ինչպիսի՞ հավաքագրում ունենք. Սերգեյ Բագրատյան:
Ջրամբարների կառուցումը քանի՞ տոկոս կբարելավի ոռոգվող հողատարածքների չափը. պատգամավորը՝ Սանոսյանին։
ԲՏԱ նախարարությանը 2022 թվականի բյուջեով հատկացվել է 21,3 մլրդ դրամ. ԲՏԱ նախարար:
Շտապբուժօգնության 6-րդ ենթակայանի վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում կայանատեղիում՝ բողոքելով ցածր աշխատավարձից և ծանր գրաֆիկից:
Սիրելի քաղաքացիներ, այլընտրանք չունենք, և ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք Աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս աղետը։
Նոյեմբեր 1-ին կատարվել է 166 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 48-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Ասկերանի, 4-ը՝ Մարտակերտի, 4-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են և 1-ը ՀՀ քաղաքացի:
715 նման ջրաչափ տեղադրելու գումար է հատկացվել. Գնել Սանոսյան:
Այսինքն՝ գյուղացիներն օգտագործել են ջուրը՝ չեն վճարել և պետությո՞ւնն է նրանց փոխարեն վճարել. Պապոյան:
Նոյեմբերի 1-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Արմավիրի բաժին շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի երկաթգծի կայարանում մարդ է ընկել գնացքի տակ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11.20-ի սահմաններում Գյումրի-Երևան բեռնատար գնացքի վարորդը «Արմավիր» կայարանում վրաերթի է ենթարկել 51-ամյա Կամո Մեհրաբյանին, որը մահացել է:
Աշտարակ-Գյումրի ճանապարհի վերանորոգումը հաջորդ տարի ավարտվելո՞ւ է. Իշխան Զաքարյանը՝ Սանոսյանին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անհայտ պատճառներով Մեղրիում ավագանու նիստ չի հրավիրվում, որի ժամանակ պետք է ընտրվի համայնքի ղեկավար: Հիշեցնենք, որ այստեղ էլ մասնակից ուժերից ոչ մեկը մեծամասնություն չունի, եւ կոալիցիայի միջոցով է ձեւավորվելու իշխանություն: Առաջին տեղում Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունն է՝ մեղրեցի Բագրատ Զաքարյանի գլխավորությամբ: Երկրորդը ՔՊ-ն է, «Ապրելու երկիր» կուսակցությունը նույնպես հաղթահարել է շեմը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ Հայաստան շաքարավազ ներկրող բոլոր տնտեսվարողները հրավիրվել են ՏՄՊՊՀ՝ հասկանալու, թե որոնք են շաքարավազի գնաճի պատճառները։
Տարածքային կառավարման նախարարությանը 2022 թվականի բյուջեով կհատկացվի 335 մլրդ 257 մլն դրամ. Սանոսյան:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության նախաձեռնությամբ Ամանորի տոնական օրերը կրճատվելու «ճանապարհին» են: ԱԺ-ն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը: Այս տեսքով օրենքն ամբողջովին ընդունելու դեպքում ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: Ընդդիմությունն առաջարկում է հանգստյան թողնել նաև հունվարի 2-ը, Մայր աթոռը՝ նաև հունվարի 5-ն ու 7-ը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, այս որոշումն օգուտի փոխարեն վնաս է տալու տնտեսությանը, իսկ պատասխանատուների հիմնավորումները ծիծաղ են առաջացնում:
Կոնկրետ ի՞նչ ծրագրերի վրա եք ծախսում 6 մլրդ դրամը. Իշխան Զաքարյանը՝ Քերոբյանին
Եթե վերջին պահին Ծառուկյանը չհրաժարվեր մթերել խաղողը, խնդիրներ չէինք ունենա. Քերոբյան:
2020 թվականից մեր տնտեսությունը հանգուցյալի մակարդակում է. Պատգամավորը՝ Էկոնոմիկայի նախարարին: