Որտեղից Ձեզ այդքան գումար հսկայական այդ առանձնատունը կառուցելու համար. Արեգնազ Մանուկյանը՝ Ջհանգիրյանին։
Ազգային Ժողովի հերթական քառօրյայի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցն է: Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին ներկայացրեց ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանը:
Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ-ում ներկայացնում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին:
Կոռուպցիայի դեմ պայքարող ցանկացած ոք, ի դեմս ինձ, ունի դաշնակից. Մարիամ Գալստյան:
Սեպտեմբերի 14-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ իրենք չեն մասնակցելու հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։
Ա. Ադիբեկյանի խոսքով, որևէ երաշխիք չկա, որ մոտ ապագայում ադրբեջանցիները մեր իսկ տարածքում ՀՀ քաղաքացիներին չեն կանգնեցնի ու փաստաթղթեր չեն ուզի. «Ինչո՞ւ չպետք է կանգնեցնեն, եթե այդ իրավունքը նրանց տվել է ՀՀ իշխանությունը: Մեր իշխանությունն ասում է՝ եղբա՛յր, ինչ ուզում ես, արա, տեր եմ, ես իմ ժեխին կպահեմ, ուշադրություն կշեղեմ, կխաբեմ, կշողոքորթեմ: Սա է դրվածքը թե՛ գլոբալ, թե՛ լոկալ, թե՛ մասնավոր առումներով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող համայնքապետը համագործակցելու է իր ազգական, «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ։ Փարսյանն ու Հարությունյանը զարմիկներ են։
Կոռուպցիան ծնող հիմնական պատճառն իշխանական լծակն է, իսկ ընդդիմությունը դա զսպելու գործիք չունի. Արծվիկ Մինասյան:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ օգոստոսի վերջին ադրբեջանցիները մի քանի օր փակ պահելուց հետո բացեցին Սյունիքով անցնող ճանապարհը, շատերը մտածեցին, թե վերջապես խնդիրը լուծվեց։ Սակայն դրանից շատ չանցած՝ հակառակորդը Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ոստիկանական կետ տեղադրեց։ Ոստիկանակետի տեղադրման հետ կապված մամուլում և տարբեր փորձագետների կողմից անմիջապես ահազանգեր հնչեցին, թե հակառակորդը այդ կերպ հող է նախապատրաստում նոր սադրանքների դիմելու համար, սակայն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում էր, որ Որոտանի հատվածի իրենց տարածքում են ադրբեջանցիները ոստիկանական կետ տեղադրել:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իրինա Յոլյանը շաբաթներ առաջ Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Օգոստոսի կեսերին փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը եւ Յոլյանը ձերբակալվեցին, սակայն վերջինիս չկալանավորեցին։ Ազատ արձակվելուց մի քանի օր անց Յոլյանն ազատման դիմում էր գրել:
Վերլուծաբանի դիտարկմամբ, մեր երկրում առկա իրավիճակը ո՛չ անորոշ է, ո՛չ անհասկանալի. «Միգուցե անսպասելի է շատերի համար, բայց ինձ համար ամբողջովին կանխատեսելի իրավիճակ է սա: Ես միշտ ասում էի՝ Հայաստանում ապրող մարդկանց ընտրությունների մի՛ տարեք, իրենք առողջական խնդիր ունեն, իրենց նախ բուժել է պետք և ոչ թե հարցնել, թե ում ես ուզում, որ քեզ կառավարի: Բայց մարդիկ չլսեցին, վարագույրը բացվեց, ու տեսանք, որ Հայաստանը ժողովուրդ չունի: Մարդիկ կան, ապրում են, բայց իրենք Հայաստանի հետ կապ չունեն: Իրենց անձնական շահերով ապրող մարդիկ են, Հայաստանի շահերով հարյուր կամ հազար հոգի հազիվ թե լինի»:
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն իր դեմքով չի մասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին, կլինեն թեկնածուներ, որոնց հայտարարությամբ աջակցություն կհայտնեն՝ երեկ ասաց դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Իշխանությունը փորձում է հավաստիացնել, թե սահմանների դեմարկացիայի գործընթացը լուծելու է ինչպես Սոթք-Խոզնավար, այնպես էլ՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված ճգնաժամերը և որպես լուծում առաջ քաշում այդ օրակարգը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը երեկ խորհրդարան էր այցելել, նիստերի դահլիճի հարակից սրահներից մեկում նա հանդիպման էր։ Ու չնայած լրագրողներից ոմանք իրենց աչքով տեսել էին Ալեն Սիմոնյանին եւ Փաշինյանի նախկին խոսնակ Կարապետյանին միասին քայլելիս, սակայն ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը երեկ մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ նախագահը պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպում որեւէ մեկի հետ չի ունեցել։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը Գյումրու ստվերային քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի։ Հոկտեմբերի 17-ին Գյումրիում նշանակված ընտրություններին ՔՊ-ի ավագանու ցուցակի առաջին հորիզոնականներում նրա մերձավորներն են։ Ցուցակում երկրորդը, որը, չի բացառվում, որ ՔՊ-ի հաղթանակի դեպքում փոխքաղաքապետ դառնա, նրա հարազատ եղբայրն է՝ Արման Բաղդասարյանը:
Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ:
ՊՇՌ թեստի կամ պատվաստման առկայությունը ոչ այլ ինչ է, քան բժշկական պարտադիր զննություն կամ բժշկական ազդեցություն, այսինքն՝ բժշկական միջամտություն, որը նախատեսված է «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքով, որի 25-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ բժշկական միջամտությունից օգտվելը մարդու իրավունքն է, ոչ թե պարտականությունը:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ» ՊՈԱԿ-ում իրականացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Առնվազն 240 կալանավոր է փախել զինված հարձակման արդյունքում, որը կատարվել էՆիգերիայի հյուսիսային Կոգի նահանգի բանտի վրա: Այդ մասին հաղորդել է Channels Television հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիգերիայի ուղղիչ հաստատությունների ծառայության ներկայացուցչին։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետևողական բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել բաժիններ։
ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի օդանավակայանում առաջինը վայրէջք է կատարել պակիստանյան ավիաուղիների առեւտրային չվերթը:
Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցներ ու զինամթերք։
Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության (Gelecek Partisi) նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Դիարբեքիր կատարած այցի ժամանակ խոսել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ներսում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
Դեղնուցներն առանձնացնել սպիտակուցից և ավելացնել մսին: Աղ և պղպեղ ցանել:
Այլ երկրներում ապրող ընկերների և գործընկերների հետ նամակագրությունը հիանալի միջոց է օտար լեզուների ձեր իմացությունը բարելավելու համար: Երբեմն, շփման ընթացքում հարկավոր է լինում ստուգել որոշ արտահայտությունների թարգմանությունը. եթե դուք հաղորդակցվում եք Viber-ով, ձեզ հարկավոր չեն ո՛չ այլ հավելված-թարգմանիչներ, ո՛չ էլ անհրաժեշտ է տեղեկատվությունը փնտրել որոնողական համակարգում:
Ուժեղ կինը երբեք միայնակ չի լինում, նույնիսկ, եթե սիրում է մենակ մնալ: Չէ՞ որ ինչքան ուժեղ է կինը (և ոչ միայն կինը), այնքան ավելի շատ են մարդիկ, որոնք ուզում են լինել նրա կողքին: Իսկ երբ ուժեղ կինը երեխային է դաստիարակում, ապա նա այնպիսի որակներ է ունենում, որոնք բոլորը չէ, որ ունեն: