
Ճապոնիայում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սեպտեմբերի 14-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով սեպտեմբերի 13-ին ժամը 22:46-ին (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 14-ին ժամը 02:46-ին): Էպիկենտրոնը գտնվել է Սինգու քաղաքից 230,5 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք:
Երկրաշարժի օջախն ընկած է 376 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: