Ինչու էր Վլադիմիր Կարապետյանը խորհրդարան այցելել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը երեկ խորհրդարան էր այցելել, նիստերի դահլիճի հարակից սրահներից մեկում նա հանդիպման էր։ Ու չնայած լրագրողներից ոմանք իրենց աչքով տեսել էին Ալեն Սիմոնյանին եւ Փաշինյանի նախկին խոսնակ Կարապետյանին միասին քայլելիս, սակայն ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը երեկ մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ նախագահը պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպում որեւէ մեկի հետ չի ունեցել։ Ավելի ուշ տեղեկացանք, որ Կարապետյանի հանդիպումը կայացել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ:

Հիշեցնենք․ մամուլում գրվել է, որ Վլադիմիր Կարապետյանը եւ նրա կինը Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի ուղիղ կապն իրականացնողներն էին»։

Տեսանյութեր

Լրահոս