Առուշանյանի մերձավորների դեմ արշավ է սկսվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իրինա Յոլյանը շաբաթներ առաջ Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Օգոստոսի կեսերին փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը եւ Յոլյանը ձերբակալվեցին, սակայն վերջինիս չկալանավորեցին։ Ազատ արձակվելուց մի քանի օր անց Յոլյանն ազատման դիմում էր գրել:

Գորիսում խոսում են, որ նրան սպառնացել են։ Երեկ նա մեզ հետ զրույցում ասաց, որ ազատման դիմում է գրել, քանի որ Առուշ Առուշանյանի լիազոր ներկայացուցիչն է եւ ուզում է լծվել այդ աշխատանքներին։ «Ուզում եմ կաշկանդված չլինել պաշտոնով եւ Սյունիքում առկա իրական խնդիրների մասին խոսել ավելի ազատ եւ անկաշկանդ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Առուշանյանը հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել։ Տեղի իրավապահների խոշորացույցի տակ են նաեւ Առուշանյանի այլ մերձավորներ․ ընտրություններից առաջ փորձում են ճնշում գործադրել նրանց վրա, որ բանտում գտնվող Առուշանյանը հանկարծ չվերընտրվի։ Յոլյանը հաստատեց, որ տասնյակ քրեական գործեր են հարուցվել Առուշանյանի մտերիմների նկատմամբ՝ «ամենատարբեր հիմքերով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930