
Նիգերիայում 240 կալանավոր է փախել բանտի վրա զինված հարձակումից հետո

Առնվազն 240 կալանավոր է փախել զինված հարձակման արդյունքում, որը կատարվել էՆիգերիայի հյուսիսային Կոգի նահանգի բանտի վրա: Այդ մասին հաղորդել է Channels Television հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիգերիայի ուղղիչ հաստատությունների ծառայության ներկայացուցչին։
Punch թերթն ավելի վաղ հաղորդել էր փախած 100 կալանավորների մասին:
Հեռուստալիքի տվյալներով՝ անհայտ զինված անձինք սեպտեմբերի 12-ին, տեղական ժամանակով կեսգիշերին հարձակում են կատարել, նրանք փոխհրաձգություն են սկսել պահակախմբի հետ: Հարձակման պահին բանտում պահվում էր 294 մարդ: Սկսվել է փախած բանտարկյալներին բռնելու գործողություն, կատարվում է միջադեպի հետաքննություն:
Բանտը հիմնվել է 2008 թվականին եւ նախատեսված էր 200 մարդու համար, նշում է հեռուստաալիքը: