Ինչի՞ն է նախապատրաստվում ԼՀԿ-ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ իրենք չեն մասնակցելու հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ԼՀԿ-ն ինտենսիվորեն զբաղված է կուսակցության կառուցվածքային թարմացմամբ, հանրապետության ողջ տարածքում նոր մարմինների ձևավորմամբ, եղած կառույցների ու, ընդհանրապես, կուսակցության «գույքագրմամբ»: Իհարկե, ՏԻՄ ընտրությունները Հայաստանում ավանդաբար համարվել են պակաս քաղաքական, ու, որպես կանոն, միշտ էլ քիչ կուսակցություններ են մասնակցել ու մասնակցում դրանց, որոնք հիմնականում դիրքավորվում են՝ նախապատրաստվելով համապետական ընտրություններին:

Ըստ այդմ, հետաքրքիր է, թե ԼՀԿ-ն ու մասնավորաբար կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քաղաքական ի՞նչ կանխատեսումներ ունեն, ի՞նչ զարգացումներ են սպասում, եթե հաշվի առնենք, որ մի կողմից՝ չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին, իսկ մյուս կողմից՝ ԱԺ ընտրություններից ընդամենը 2,5 ամիս անց զբաղված են շատ ակտիվ կուսակցաշինական աշխատանքներով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930