Հունիսի 20-ի ընտրություններով «Արժանապատիվ խաղաղության» բանաձևը չի դրվել կասկածի տակ, չի մերժվել, չի կորցրել իր բացառիկ արժեքը։ Պարզապես այս բանաձևը ժամանակի սղության և այլ պատճառներով չի մտել հանրային և անհատական գիտակցություն։
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը կարող է Օլիմպիական խաղերի եզրափակիչում ցանկացած մեդալ նվաճել:
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ:
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր՝ հուլիսի 29–ին, շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Ռոբերտ Հակոբյանն էլ նկատեց. «Եթե ուզում ենք, որ Հայաստանում գիտությունը լինի և զարգանա, այս կենտրոնին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ: Չի կարելի վնասել, այդտեղ որևէ ոչ գիտական կառույց պարզապես վնասելու է: Եթե այնտեղ շինարարական գործունեություն ծավալվեց՝ 1 մլն դոլարից ավելի արժեցող սարքերը պարզապես չեն աշխատելու: Շատ զգայուն, 2019թ. գնած վերջին սերնդի սարք կա, ու նման կենտրոնին վնասելը պարզապես վնաս է հասցնում ՀՀ ապագային»:
Կառավարությունը բավարարեց հագուստի արտադրությամբ զբաղվող «Տեքսաս Փրոդաքշըն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
Գործադիրն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 3,459,300.0 հազար դրամ հատկացնելու նախագծին։
Քանի դեռ Պավլովնիա (Paulownia tomentosa) ծառատեսակի ինվազիվության վերլուծության հարցի վերաբերյալ հանգամանքները ճշտվում են, Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում և խնդրում է քաղաքացիներին զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից՝ մասնավորապես Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում (պայմանավորված խոնավ կլիմայական առանձնահատկությամբ)։
Դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթ, և ձեռնարկվում է նախաքննություն:
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին։
Ութսունութ տարեկանում կյանքից հեռացել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վաստակաշատ դերասանուհի Մերի Շահբազյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, պաշտպանի որոշմամբ, 2021 թվականի հուլիսի 23-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր:
Այսօր Երևանի ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանն իր նախկին թիմակից Լևոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման դրվել արտահերթ նիստով:
Լավ էլ ծախս է ավելանում բյուջեի վրա. ավագանու անդամը՝ աշխատավարձերի բարձրացման մասին:
«Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության անունից շարունակում են տարածվել ինքնահռչակ հայտարարություններ՝ ստիպելով ինձ, արդեն հրապարակային, արձագանքել սույն ինքնիրավչությանը՝ զերծ պահելով հանրությանը կեղծիքներից։ Եվ այսպես. «Հանուն Հանրապետության» ժողովրդավարների դաշինք կուսակցությունը հիմնադրվել է 2020թ.-ի սեպտեմբերի 21-ին հիմնադիր համագումարով։
Ո՞ր արժանիքի համար է թաղապետի 400 հազար աշխատավարձը դառնում 800 հազար. Անի Խաչատրյան:
Վարչական շրջանի ղեկավարի աշխատավարձը բարձրանում է 125 %, այլ աշխատակցինը՝ 25%. ավագանու անդամ:
Ի՞նչ պետք է իմանան Վրաստանի սևծովյան ափին հանգստի մեկնող հայ զբոսաշրջիկները. ՈՒՂԻՂ:
Վահան Քերոբյանը խաղատնային ցանցը զարգացնող ծրագիր է բերել Կառավարությունից եւ արտոնյալ պայման է ուզում. Ջանջուղազյանը մտահոգված է:
Սեյսմոլոգները երկրաշաժ են գանցել Ալյասկայի նահանգի տարածքում:
Հայաստանում հուլիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 233 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 603-ի:
Վրաստանը 50 հազար դոզա պատվաստանյութ է փոխանցել Հայաստանին :
«Ադրբեջանի փորձերը՝ ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացին, որևէ կապ չունեն իրականության հետ, ընդհակառակը՝ մենք կողմ ենք»,- այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Պաշտոնապես բացառում եմ Հայաստանի ԶՈւ կողմից որեւէ սադրիչ գործողություն. առաջարկում եմ սահմանին տեղակայել ՀԱՊԿ մոնիթորինգի խումբ:
Կառավարության այսօրվա նիստը գործադիրը սկսեց սահմանային իրավիճակի քննարկմամբ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չնայած Հայաստանի և միջազգային հանրության գործադրած ջանքերին, հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ իրադրությունը չի կայունանում։
Ադրբեջանն իր գործողություններով վարկաբեկում է եռակողմ հայտարարությունները. Նիկոլ Փաշինյան:
Երևանի ավագանու արտահերթ նիստը` ՈւՂԻՂ:
Կառավարության նիստը` ՈւՂԻՂ:
Արցախում հուլիսի 28-ին կատարվել է 35 թեստավորում, ինչի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության մեկ դեպք է գրանցվել: