Խնդրում ենք զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից՝ մասնավորապես Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում. ՇՄՆ
Քանի դեռ Պավլովնիա (Paulownia tomentosa) ծառատեսակի ինվազիվության վերլուծության հարցի վերաբերյալ հանգամանքները ճշտվում են, Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում և խնդրում է քաղաքացիներին զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից՝ մասնավորապես Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում (պայմանավորված խոնավ կլիմայական առանձնահատկությամբ)։
«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ կազմվել է համատեղ ծրագիր պավլովնիա ծառատեսակի ինվազիվության վերաբերյալ գիտական հետազոտություններ իրականացնելու համար»,- ասված է ՇՄ նախարարության տարածած հայտարարության մեջ: