«Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման թեման պատրաստվում ենք քննարկել». Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանի փորձերը՝ ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացին, որևէ կապ չունեն իրականության հետ, ընդհակառակը՝ մենք կողմ ենք»,- այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իրենք ժողովրդից մանդատ են ստացել նման գործընթաց մեկնարկելու, տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար։ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռևս մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում բարձրաձայնել է սահմանագծման և  սահմանազատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ իրենց պատկերացումները․

«Դրանք հետևյալն են՝ Սոթք-Խոզնավար հատվածում՝ հայ-ադրբեջանական սահմանագծից, թե՛ հայ, թե՛ ադրբեջանական զորքերի հետքաշում, սահմանային գծի երկայնքով Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հենակետերի տեղադրում և սահմանային գծի մոնիտորինգ, ապա սահմանազատման աշխատանքների մեկնարկ, ինչին մեր պատրաստակամությունը հայտնել ենք բազմիցս։ Առկա իրավիճակը հաշվի առնելով, կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։ Համենայնդեպս, այս թեման պատրաստվում ենք քննարկել ռուսաստանցի մեր գործընկերների հետ․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս