![](/banners/BeFunky-design.jpg)
Կառավարությունը արտոնություն տվեց «Տեքսաս Փրոդաքշըն»–ին
![](https://168.am/wp-content/uploads/2021/04/Karavarutyun-4.jpg)
Կառավարությունը բավարարեց հագուստի արտադրությամբ զբաղվող «Տեքսաս Փրոդաքշըն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
Ըստ նախագծի հիմնավորման, արտոնությունը վերաբերում է առաջիկա երեք տարում ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքներին:
«Տեքսաս Փրոդաքշըն» ՓԲԸ-ի կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են հագուստի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 995,3 մլն դրամի ներդրում հումք ձեռք բերելու համար:
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով։
Ընկերության շուկայավարման քաղաքականության հիմնական ուղղվածությունն է արտահանման ծավալներով առաջատար դիրք զբաղեցնել Հայաստանում: Ընկերությունը ծրագրով նախատեսված արտադրանքի 80%-ը նախատեսում է արտահանել ՌԴ և ԵՄ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 994,1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 52 մլն դրամ: