![](/banners/BeFunky-design.jpg)
Տոկիո-2020. Խաչանովը դուրս եկավ թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ
![](https://168.am/wp-content/uploads/2021/07/1059388.jpg)
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ:
Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Խաչանովը մրցեց Ուգո Ումբերի (Ֆրանսիա) հետ: 2 ժամ 32 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երեք սեթերից հետո` 7:6, 4:6, 6:4 հաշվով: Նա դուրս եկավ կիսաեզրափակիչ: