Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց այսօր՝ հուլիսի 30–ին, ինքն իրեն հրկիզած տղամարդու վիճակը ծանր է, նա ստանում է համապատասխան բուժօգնություն։
Հիմա Լենա Նազարյանի ասած «իդիոտկա» արտահայտությունը քրեականացվելո՞ւ է. Սոֆյա Հովսեփյանը՝ հայհոյանքը քրեականացնող նախագծի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի քրեական գործով վկաների հարցաքննության փուլը:
«Ես նման եմ մի մարդու, ով վախենում է լրագրողների՞ց: Պատճառներն ընդհանուր առմամբ անվտանգային պատճառներ են: Խոսքը չի գնում կոնկրետ լրագրողների մասին, կոնկրետ անձանց մասին գործելու են նոր կանոններ, որոնց նպատակն անվտանգությունն է: Մենք ունեցել ենք բազմաթիվ վատ նախադեպեր մեր պատմության մեջ, և՛ բավականին վերջերս, և՛ անցյալում այդ նախադեպերը շատ են: Սկսած հոկտեմբերի 27-ից»։
«Մենք մեր պետության մարդկային ներուժը և բնական ռեսուրսները պետք է համախմբենք և շատ օպտիմալ օգտագործենք։ Մեր թշնամին ներսում չէ, դրսում է։ Ներսում մեղավոր փնտրել պետք չէ։ Այդ մեղավորին գտնել, փոխելը բան չի տալու, դա մեր կործանումն է լինելու։ Մեր զինվորը, այդ ամեն ինչը մի կողմ թողած, կռվում է։ Պետք չէ ամեն կրակոցից վայնասուն դնել։ Ամեն կրակոցից հետո մի մեղավոր ենք ման գալիս ու ինչ ունենք-չունենք թափում ենք դրա գլխին»,- ասել էՍարգսյանը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ողջունել է ավելի քան 200 աֆղաններից բաղկացած խմբին, որոնց Միացյալ Նահանգների իշխանությունները երկիր են տեղափոխում հատկ ներգաղթային ծրագրով՝ Աֆղանստանից իրենց զորքերի դուրսբերման ֆոնին: Այդ մասին հուլիսի 30-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Մինչ այդ, անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես. ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։
Իշխանության ներկայացուցչին հայհոյելը քրեականացնելն ուղիղ կապ ունի առաջիկայում ստորագրվելիք դեռևս գաղտնի պահվող համաձայնագրի հետ: Հենց այդ օրենքն ուժի մեջ մտնի իշխանությունն այդ համաձայնագիրը կհրապարակի:
Հուլիսի 30-ի ցերեկը, օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Նախօրեին Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը պարզել է, որ կորցրել է պայուսակը: Օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն ուղևորի պայուսակը հայտնաբերելուց հետո, որտեղ եղել են գումար, ոսկյա իրեր, հեռախոս և այլ իրեր, ըստ ընթացակարգի, հանձնել է Կորած և գտնված իրերի բաժին:
Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի որակավորման փուլի արգելքը:
Քիչ առաջ Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների վերաբերյալ:
Թագուհի Թովմասյանը նաև հարց բարձրացրեց. «Այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ անվտանգության հարց առաջացավ: Այսինքն՝ նոր խմբակցությունների՞ց են վախենում: Կամ՝ խորհրդարանում այդ ո՞վ է այդքան վտանգավոր, որ պետք է 4 անգամ ստուգեն, նոր մտնի դահլիճ: Այս խորհրդարանում եղել են անվտանգության միջոցառումներ, բայց մենք ունեցել ենք հոկտեմբերի 27, մարդիկ զենքեր տեղափոխեցին խորհրդարան: Այս ցուցադրական սարքերը, չեմ կարծում՝ որեւէ հարց պետք է լուծի»:
Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կառավարության որոշմամբ Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել։ Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփն այցելել է Ադրբեջանի օկուպացրած հայկական Շուշի բերդաքաղաք:
Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունեց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն:
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունները հեռանկարային չեն: Այս մասին «Կոմերսանտ»-ին ասել է ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն տեղակայելու անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարությունը:
Ես հաճույքով հետեւում էի 50-ամյակի բացվածքի կերտմանը։ Արմենը ժամանակ առ ժամանակ դառնում էր ինձ՝ սենց լավ ա, չէ՞, մարդիկ տենան, կհասկանա՞ն, որ հոբելյան ա։ Ես ու Սամոն ծիծաղում էինք։ Արմենը՝ չէ, լուրջ։ Այսպես երեւի ժամից ավել մնացինք Սամոյի սենյակում։
Պաշտոնական Մոսկվան լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերով, որոնց հետևանքով մարդկային զոհեր են եղել:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բորիս Սահակյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը:
Մեծ Բրիտանիայի Ծովային առեւտրական փոխադրումների համակարգման կազմակերպությունը հաղորդում է ստացել Օմանի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին: Համապատասխան տեղեկությունները զետեղված են համակարգողի կաքում։
ՀՀ կառավարության` հուլիսի 29-ին կայացած նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխություններ կատարելու մասին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը:
Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ամենալուրջ սրմանը, որը հանգեցրել է քաղաքական նոր նախաձեռնությունների:
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա, «Եվրոպական միավորված ձախեր» խմբակցություն) կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը սահմանային գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերից հետո, որոնց հետևանքով հայկական կողմից զոհվեց երեք զինծառայող, իսկ ադրբեջանական կողմից՝ մեկը:
Համաձայն որոշման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարը պետք է երկամսյա ժամկետում ապահովի մասնաճյուղի՝ օրենքով սահմանված կարգով գործունեության դադարեցման գործընթացը:
Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։
«Այս օրենքը չի՛ գործելու. մարդիկ կգտնեն բառեր իրենց ասելիքն ասելու համար, իսկ դուք ոչինչ չեք կարող անել». Սոֆյա Հովսեփյան: