Արցախում կորոնավիրուսային հիվանդության մեկ դեպք է գրանցվել
Արցախում հուլիսի 28-ին կատարվել է 35 թեստավորում, ինչի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության մեկ դեպք է գրանցվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով Արցախում 2021 թվականին իրականացվել է 10 269 քաղաքացու հետազոտություն, որոնցից 961-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 944 դեպք: Կատարվել է 28 221 թեստավորում:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնե ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: