Քաղաքապետի աշխատավարձը կդառնա 1 մլն 320.000 դրամ. որքա՞ն կավելանան աշխատավարձերը Քաղաքապետարանում

Երևանի ավագանու հուլիսի 29-ի արտահերթ նիստում կքննարկվի Քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցը: Նախագծի ընդունման դեպքում աշխատավարձերի բաշխումը կունենա այս տեսքը՝

Երևանի քաղաքապետը կստանա 1 մլն 320.000 դրամ՝ նախկին 575.000 դրամի փոխարեն, այսինքն՝ աշխատավարձը կավելանա 745.000 դրամով՝ ավելի քան 56 տոկոսով:

Հայկ Մարությանն արդեն հասցրել է հայտարարություն անել, որ դեմ է իր աշխատավարձի բարձրացմանը և չի մասնակցելու քվեարկությանը:

Եթե ավագանու քվեարկությամբ նախագիծն ընդունվի, իսկ նախագիծը կընդունվի, քանի որ այն ներկայացրել են ավագանու իմքայլական անդամները, ապա ինքը հրաժարվելու է ավելացած գումարից և ստանալու է այն աշխատավարձը, ինչ նախկինում:

Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կդառնա 1 մլն 020.000 դրամ՝ նախկին 478.000 դրամի փոխարեն, աշխատավարձը կավելանա 542.000 դրամով՝ ավելի քան 53 տոկոսով:

Քաղաքապետի 4 տեղակալներից յուրաքանչյուրի աշխատավարձը կավելանա 509.000 դրամով՝ 443.000 դրամից դառնալով 952.000 դրամ:

Երևանի գլխավոր ճարտարապետն էլ կստանա նույնքան, որքան քաղաքապետի 4 տեղակալները:

Քաղաքապետի 7 խորհրդականներից յուրաքանչյուրի աշխատավարձը կբարձրանա 220.000 դրամով՝ նախկին 358.000 դրամի փոխարեն դառնալով 578.000 դրամ:

Մամուլի քարտուղարի աշխատավարձը կբարձրանա 331.000 դրամով՝ նախկին 298.000-ի փոխարեն դառնալով 629.000 դրամ:

Քաղաքապետի 4 օգնականներից յուրաքանչյուրի աշխատավարձը կավելանա 246.000 դրամով՝ նախկին 298.000-ի փոխարեն դառնալով 544.000 դրամ:

Երկու գործավարներից յուրաքանչյուրը կստանա  357.000 դրամ՝ նախկին 261.000 դրամի փոխարեն:

Քաղաքապետի տեղակալի 5 օգնականներից յուրաքանչյուրի աշխատավարձը կդառնա 323.000 դրամ՝ նախկին 250.000 դրամի փոխարեն:

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի օգնականը նախկին 237.000 հազարի փոխարեն կստանա 306.000 դրամ:

Քաղաքապետի առաջին տեղակալի գործավարը նախկին 201.000 դրամի փոխարեն կստանա 261.800 դրամ:

Աշխատակազմի քարտուղարը 382.000 դրամի փոխարեն կստանա 952 հազար դրամ:
Նրա երկու տեղակալներից յուրաքանչյուրը նախկին 346.000-ի փոխարեն կստանան 612.000 դրամ:

Մյուս հաստիքների աշխատավարձերին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Իմանալու համար, թե ի՞նչ օրինաչափությամբ են բարձրացվում աշխատավարձերը՝ փորձեցինք կապ հաստատել նախագծի համահեղինակ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Տեսանյութեր

Լրահոս