
Թունիսում հարաբերական անդորր է. Վաշինգտոնն ու Բրյուսելը կայունության կոչ են անում

Թունիսի մայրաքաղաքում հարաբերական անդորր է հաստատվել կառավարական զորքերի քաղաք մտնելուց հետո: Այս մասին հայտնում է «Եվրոնյուզ»-ը՝ նշելով, թե այդ ֆոնին միջազգային հանրությունը զգուշավոր վերաբերմունք է ցույց տվել քաղաքական այն փոփոխությունների մասին լուրերին, որոնք տեղի են ունեցել երկրում նախագահ Կաիս Սաիդի որոշմամբ:
«Եվրոնյուզ»-ի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգները կոչ է արել Թունիսի իշխանություններին հավատարիմ մնալ ժողովրդավարական սկզբունքներին, իսկ Եվրամիությունը՝ շուտափույթ կերպով վերականգնել ինստիտուցիոնալ կայունությունը Թունիսում: