Բաժիններ՝

ԵՄ-ն թեկուզև մեկ դեղաչափով պատվաստել է չափահաս բնակչության 70 տոկսին. ԵՀ-ի ղեկավար

Եվրամիությունը հասել է իր նպատակին. հուլիսի վերջին կորոնավիրուսի դեմ պատվաստել է չափահաս բնակչության 70 տոկոսին թեկուզեւ մեկ դեղաչափով: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարության մեջ, որը հուլիսի 27-ին տարածվել է Բրյուսելում:

«ԵՄ-ն կատարել է իր խոստումը: Մեր նպատակն այն էր, որպեսզի հուլիսին Եվրամիությունում չափահաս բնակչության 70 տոկոսին պաշպանենք պատվաստանյութի թեկուզեւ մեկ դեղաչափով: Այսօր մենք հասել ենք այդ նպատակին»,- ասել է նա:

Դեռ ավելին, նրա խոսքով՝ Եվրամիության չափահաս բնակչության 57 տոկոսն արդեն անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման լրիվ բուժընթացը: «Այս թվերը Եվրոպան դնում են աշարհի առաջատարների շարքը: Բաց թողածը լրացնելու գործընթացը եղավ շատ հաջող, բայց մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել»,- հավելել է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ «դելտա-շտամը շատ վտանգավոր է»: «Ուստի ես հորդորում եմ բոլորին, ովքեր հնարավորություն ունեն, պատվաստում անցնել: Սեփական առողջության եւ մյուսների պաշտպանության համար: ԵՄ-ն կշարունակի տրամադրել բավականաչափ ծավալների պատվաստանյութ»,- եզրափակել է ֆոն դեր Լյայենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս