Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի ժ/պ Արշակ Կարապետյանին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ռազմական-դիվանագիտական աղբյուրներին:

Կարապետյանը Մոսկվա է ժամանել հուլիսի 27-ի առավոտյան: Բանակցությունները փակ բնույթ են ունեցել, այդ իսկ պատճառով զրույցի թեման և մանրամասները դեռևս հայտնի չեն:

Հիշեցնենք, որ նախօրեին կողմերը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031