«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության պաշտոնաթող փոխնախարար Բորիս Ավագյանը հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում, ինչո՞ւ էին նրան հրավիրել ԱԱԾ․ երեկ մեր հարցին ի պատասխան՝ Ավագյանն ասաց, որ իրեն հայտնի չէ։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի քննարկումը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում իր վրա էր սևեռել հանրության ուշադրությունը։ Հետաքրքրական է, որ գերիների հարցի արծարծումով իշխանություններն ընտրություններին ընդառաջ փորձում են հանրությանը ցույց տալ, որ արտաքին քաղաքականության և մասնավորապես խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում իրենք անում են այն քայլերն, ինչ անհրաժեշտ է։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին իշխանական թիմը առավել մեծ թափով է մոնիթորինգի ենթարկում վիրտուալ տիրույթը, փորձում ուսումնասիրել, թե առավելապես ովքեր են ակտիվ սոցցանցերում ու լրատվականներում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»: ՌԴ հատուկ ծառայություններն անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ վարքագծով եւ փորձելու են «խելքի բերել»։
Կեսգիշերին Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի տանն իրականացված խուզարկությունից հետո նրան՝ առանց ծանուցագրի, հրավիրել են ոստիկանություն՝ 4 ավտոբուս ոստիկանների ուղեկցությամբ
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության գլխավոր շտաբի համակարգողներն իրենց մարզային ներկայացուցիչներին հանձնարարել են տեղերում այնպիսի տարածքներ գտնել, որոնք կենտրոնական հատվածում են և… «հարիր են իշխանության շտաբ լինելու համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 20-ին կադրային փոփոխություններ տեղի ունեցան Սյունիքի ոստիկանությունում։ Աշխատանքից ազատվեցին Սյունիքի ոստիկանության մարզային վարչության պետը, տեղակալը, Գորիսի, Սիսիանի, Կապանի բաժինների պետերը։ Նույն օրը նշանակումներ եղան։ Ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանն ազատվեց Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից եւ ուղարկվեց կադրերի ռեզերվ։
Նիկոլ Փաշինյանին Սյունիքում դարձյալ «սվիններով» ընդունեցին. Քաջարանում, Ագարակում և Մեղրիում, շատ մեղմ ասած, կոշտ արտահայտություններով ակցիաներ իրականացվեցին՝ ստիպելով հապճեպ փախչել այդ համայնքներից: Ճիշտ է, հարյուրավոր թիկնապահներով, ոստիկաններով Սյունիք մեկնած, քաղաքացիների հետ «արա»-ով ու «սրանց»-ով խոսացող Փաշինյանն իր հետ տարել էր «Նիկոլ վարչապետ» գոռացող մի քանի հոգի, ինչպես նաև կարողացել էր «քայլողների» մի երկու բարեկամ-ծանոթի միջոցով կամ այլ ճանապարհով իբր ջերմ ընդունելություն բեմականացնել, սակայն ակնհայտ է, որ սյունեցիները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ արժանապատիվ քաղաքացիներ են, երկրի, պետության ու Հայրենիքի նվիրյալներ:
Այս պահին իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի բնակարանը: Զաքարյանը տանը չի գտնվում դեռ ու հայտնի չէ, թե ինչ են փնտրում իրավապահները:
Ապրիլի 14-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ճոճկան գյուղի տներից մեկում գողություն է կատարվում։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր և, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Թումանյանի բաժին բերման ենթարկել նույն գյուղի 31-ամյա մի բնակչի։
Նախկին ոստիկան Դերեք Շովինը, որն ապրիլի 20-ին մեղավոր է ճանաչվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան գործով, տեղափոխվել է Մինեապոլիսից (Մինեսոտայի նահանգ) ոչ հեռու Օուք Փարկ Հայթս խիստ ռեժիմի բանտ: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել է KARE հեռուստաալիքը:
Եվրոպական մի քանի ֆուտբոլային ակումբների կողմից ստեղծված Սուպերլիգան փոփոխությունների կենթարկվի:
Կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի նահանգում: Այդ մասին հայտարարել է գենոմիկայի և ինտեգրատիվ կենսաբանության ինստիտուտի աշխատակից Վինոդ Սքարիան:
ԱՄՆ-ն առայժմ չի պլանավորում որպես դիտորդ մասնակցել Աստանայի ձևաչափով Սիրիային նվիրված միջազգային հանդիպումներին: Ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ուիլյամ Մոզերը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի գազասպառողների և թվով 1 հանրային օբյեկտի գազամատակարարումը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր երկիրն սկսել է հաբեր կամ դեղապատիճ մշակել տնային պայմաններում COVID-19-ի բուժման համար: Այդ մասին հաղորդվում է BBC News-ի կայքում: Երկրի վարչապետը հույս է հայտնել, որ դրանք կհայտնվեն մինչեւ աշուն եւ կօգնեն պայքարել սպասվող երրորդ ալիքի դեմ:
Apple-ը արտոնագիր է ստացել նոր տեխնոլոգիայի համար, որը թույլ կտա ընկերությանը սմարթֆոն թողարկել առանց ֆիզիկական ստեղների, միևնույն ժամանակ թույլ տալով, որ սարքը գործի՝ ինչպես նախկինում:
Մարտի սկզբին Հարրին եւ նրա կինը՝ Մեգանը, բացառիկ հարցազրույց են տվել Օփրա Ուինֆրիին, որտեղ Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչներին մեղադրել են ռասիզմի մեջ:
Որպեսզի աուդիո հաղորդակցության նոր ձևաչափեր զարգանան, Facebook-ը նախատեսում է բովանդակության ստեղծողներին հարմար դրամայնացում տրամադրել: Օրինակ ՝ աուդիո սենյակներում սիրված խոսնակները կարող են աջակցվել Stars գործառույթի միջոցով, իսկ Soundbites օգտվողները՝ հատուկ ֆոնդի (Audio Creator Fund) միջոցով՝ սկսնակ հեղինակներին աջակցելու համար: Հնարավոր կլինի նաև գանձել մեկանգամյա գնման կամ բաժանորդագրության միջոցով սենյակ մուտք գործելու համար վճար:
Նիկոլ Փաշինյանի ոստիկանապատ այցերն այլևս միայն խղճահարություն են առաջացնում։ Ամեն նման այցով նա նեղացնում է իր և հասարակության միջև դեռևս մնացած միջանցքը, եթե, իհարկե, նման միջանցք ընդհանրապես կա։ Բայց դա Փաշինյանին չի հուզում, քանի որ նրա խնդիրը ոչ թե հանրության հետ հաղորդակցությունն է, այլ Ադրբեջանի հետ կոմունիկացիան, որի իրագործման համար պատրաստ է զոհաբերել ամեն ինչ՝ սեփական արժանապատվությունից՝ մինչև ազգային անվտանգություն։ Ամեն ինչ, բացի իշխանությունից, բնականաբար։
Ուզեցին ներս մտնել, ասացի`ոչ, դուռը փակեցի, հետո ինքնագլուխ եկան: Շուռնուխի բնակիչը Tert.am-ի հետ զրույցում պատմեց Նիկոլ Փաշինյանի՝ իրենց տուն այցի մասին:
«…Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների…»։
Մեդիապորտը տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Քիչ առաջ ոստիկաններով լցված 5 ավտոբուս է ժամանել Սյունիք՝ մարզում զանգվածային ձերբակալություններ իրականացնելու համար:
Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած անփառունակ այցից հետո, ուր նա իր աչքերով տեսավ՝ ինչ վերաբերմունք ունեն սյունեցիներն իր անձի ու կառավարության նկատմամբ, իշխանական շրջանակները համակարգված տարածում են, թե Մեղրիի, Ագարակի ու Քաջարանի բողոքի ակցիաները կազմակերպված էին Սյունիքի այն համայնքապետերի կողմից, ում նկատմամբ քրեական գործեր են հարուցված:
«Նիկոլից ի՞նչ գելխեղդ, նապաստակ տաս ձեռքը, ինֆարկտ կստանա». Գևորգ Պետրոսյան
«Եթե Նիկոլը փորձի Սյունիքում մարդկանց ձերբակալել, դրա պատասխանը կստանա Երևանում». Վազգեն Մանուկյան:
Ապրիլի 14-ին ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Գետամեջ գյուղից ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 54-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, չորացված, մանրացված բուսական զանգված:
Zigbee Alliance-ը հայտարարել է, որ CHIP ծրագչի շրջանակներում կսկսի խելացի կենցաղային տեխնիկայի սերտիֆիկացումը մինչև այս տարվա վերջ: Project CHIP-ը (Connected Home over IP) Apple-ի, Google-ի, Amazon-ի և ավելի քան 170 այլ ընկերությունների նախաձեռնություն է, որի շրջանակներում կթողարկվեն խելացի տան ունիվերսալ տարրեր, որոնք կարող են աշխատել օգտագործողի նախընտրած ցանկացած հարթակում (Google Home, Homekit և այլն):
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
2021թ. ապրիլի 20-ին՝ ժամը 20:10-ին, «Գյումրու շտապբուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի տներից մեկից կրծքավանդակի և որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհին: