 
                        Այս պահին ձերբակալվում է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը
 
                                    Այս րոպեներին Քննչական կոմիտեի շենքում գտնվող Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը ձերբակալվում է:
Տեղեկությունը 168.am–ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Գայանե Պապոյանը: Ձերբակալության իրավաչափությունն ըստ պաշտպանի, իրենք անպայման կվիճարկեն դատարանում:
Հիշեցնենք, որ Մ․ Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ինչպես նաև 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        