Բաժիններ՝

Սիրիան ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել Իսրայելի հրթիռային հարվածները

Սիրիան ՄԱԿ-ից եւ ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում դատապարտել Իսրայելի վերջին հարվածները, որը նա հասցրել է Դամասկոսի ծայրամասերին: Այդ մասին ապրիլի 22-ին հայտարարել է ՍԱՀ-ի ԱԳ նախարարությունը։

«ԱԳՆ-ն կոչ է անում ՄԱԿ-ին եւ Անվտանգության խորհրդին՝ դատապարտել Իսրայելի երկչոտ ագրեսիան Դամասկոսի արվարձանների վրա, որն իրականացվել է այսօր գիշերը: Ինչպես նաեւ շարունակվող համակարգված եւ պլանավորված թշնամական գործողությունները Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ՝ երեք զավթիչների՝ ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Թուրքիայի կողմից»,-ասվում է հայտարարության մեջ: Սիրիայի ԱԳՆ-ում նշել են, որ մի քանի երկրների համաձայնությունը Իսրայելի պատրվակների հետ Սիրիային հարվածներ հասցնելու համար, նրանց մասնակից է դարձնում Սիրիայի դեմ ահաբեկչական հանցավոր գործունեությանը:

«Սիրիան հայտարարում է, որ այդ ագրեսորներին եւ ահաբեկիչներին թույլ չի տա իրականացնել իրենց երազանքները եւ ավերել Սիրիան, ինչպես նաեւ նա չի հրաժարվի իր ժողովրդին, տարածքը եւ ինքնիշխանությունը բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունքից՝ ՄԱԿ-ի եւ միջազգային իրավունքի կանոնադրության շրջանակներում»,-նշվել է Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ: Սիրիական բանակի հրամանատարությունը լույս ապրիլի 22-ի գիշերը հայտարարել է Իսրայելի կողմից Դամասկոսի ծայրամասերի վրա իրականացրած հերթական հրթիռային հարվածի մասին, որի արդյունքում վերքեր են ստացել սիրիացի չորս զինծառայողներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս