«Սահմանագծի մի կողմում հայրենազրկվածներն են, մյուսում` անհայրենիքները․․․»․ Անուշ Սեդրակյան
Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմը գծում ա բաժանարար գծեր և խրամատներ։ Կարելի է երկար միասնության կոչեր անել, բայց ուշ է։
Խաղաղ ժամանակ բոլորին բաժանեցին ներկաների և նախկինների, սևերի և սպիտակների։
Բայց հիմա կրկին պատերազմ է, սա անգամ հրադադար չի, սողացող պատերազմ է։ Եվ այո, մենք ստիպված հայտնվել ենք տարբեր խրամատներում։ Եվ արդեն ստիպված ենք գծել բաժանարար գծեր՝
գծից այն կողմ թողնելով մեր նախկին ընկերներին։
Հիմա սահմանագծի մի կողմում հայրենազրկվածներն են, մյուսում`անհայրենիքները։
Արդյունքում բոլորս հայրենիք չունենք…
Պարզապես ոմանք ոչ սեփական կամքով…»։