
Ֆոնսեկան խոսել է Մխիթարյան մասին

Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանը և Վերետուն դեռևս լավ մարզավիճակում չեն: Նրանց տալիս ենք խաղային պրակտիկա հավաքելու հնարավորություն: Երկուսն էլ առաջադիմում են օրեցօր»,- մարզչի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Տորինո»-ի հետ և զիջեց 1:3 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում:
Այս տուրից հետո էլ «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է: