Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը՝ արձանագրելով, որ Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագրի նախագիծը հակասում է Սահմանադրությանը, թույլ տվեց, որ այն մտնի ուժի մեջ։
Այսօր ԱԺ-ի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցն էր: ԱԺ-ում ներկա Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանին պատգամավորները հղեցին նաև դատական համակարգին առնչվող այլ հարցեր:
ՀՀ նախագահի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով Սահմանադրական դատարան դիմելը նշանակում է, որ իրավունքի ուժով Նիկոլ Փաշինյանի առաջարկը Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ կմտնի ուժի մեջ:
168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախագահի հայտարարությանը, սահմանադրագետ Արամ Վարդևանյանն ասաց, որ Արմեն Սարգսյանի կողմից տարածված հայտարարության մեջ առնվազն որոշակի անորոշություն կա՝ արդյո՞ք հենց հրամանագրի վերաբերյալ է դիմում ներկայացվելու Սահմանադրական դատարան (ՍԴ), թե՞ ոչ, որովհետև երկրի նախագահը նման իրավիճակում մի քանի լիազորությամբ է օժտված, այն է՝ դիմել ՍԴ, ստորագրել համապատասխան հրամանագիրը, կամ չստորագրել:
Հանրապետության նախագահի գրասենյակը տարածել է հաղորդագրություն՝ կապված Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի հետ։
Հետախուզվում է Իշխան Հովսեփյանը։
Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է համարում Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը:
Չնայած ծանրակշիռ ու հիմնավոր քննադատություններին, որ իշխանական պատգամավորները լքել են ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի իրենց «խրամատը» հանուն Նիկոլ Փաշինյանի փետրվարի 25-ի հանրահավաքի՝ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն այսօր փորձեց ապացուցել, թե ակտիվ մասնակցել են նստաշրջանի աշխատանքներին, ավելին, ամենաակտիվ պատվիրակություններից մեկն են եղել։
Եթե չեք հասկացել, ապա պարզ. Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Գերագույն շտաբի պետի պաշտոնից:
Երեկվանից երկու հանրահավաքների մարդաքանակի, իսկ որոշ դեպքերում գլխաքանակի հաշվարկ ու մրցավազք է: Անօգուտ և այս փուլում բացարձակ անէական զբաղմունք, ինչը բացարձակապես չունի որևէ օգտակար գործողության գործակից:
ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։
Դավաճանի հանրահավաքից առաջ արդեն ակնհայտ էր, որ այն, ըստ էության, բովանդակություն չի ունենալու, և Նիկոլն ասելիք չունի պարզապես: Նա իր առջև ուներ դրված ընդամենը մի խնդիր՝ ամեն գնով ստանալ պատկեր, մարդկանց քանակ՝ ցույց տալու համար, թե ունի ժողովրդական աջակցություն:
Մարտի 1-ին իշխանության կազմակերպած հանրահավաքի ամենադրամատիկ ու, միևնույն ժամանակ, ամենաէժանագին դրվագներից մեկը Նիկոլ Փաշինյանի կողմից ներողություն խնդրելու հատվածն էր։
Մարտի 2-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի հարավ – արեւելյան ափի մոտ:
Հանրապետության նախագահը կարևորում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ առաջին իսկ օրվանից ասել են, որ պահանջում են գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ ներկայիս խորհրդարանն ունակ չէ արձագանքելու այսօրվա քաղաքական իրադարձություններին:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը:
Մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ռուսական Журналистская Правда պարբերականն անդրադարձ է կատարել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի «անարդյունավետության» վերաբերյալ Փաշինյանի սկանդալային հայտարարությանն ու օրեր անց ասածի համար խոսնակի միջոցով «ներողություն խնդրելու փորձին»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը:
Վերջին շրջանում քաղաքական դաշտում ակնհայտորեն ակտիվացել է Լևոն Տեր-Պետրոսյանի, իսկ արդի փուլում՝ Նիկոլ Փաշինյանի առանցքային հենարաններից մեկը՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ կիսանախագահական կառավարաման մոդելին անցնելուն, նկատեց՝ ՀՀ-ում սահմանադրությունն ով փոխել է իր համար, վերջում չի վայելել՝ անեծք կա դրա հետ կապված:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ որևէ լուրջ խնդիր իշխանության ու բանակի միջև չկա, փոխարենը՝ կա խնդիր բանակի վերնախավի 1-3 հոգու հետ:
Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կդիմի Սահմանադրական դատարան՝ բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վերահաստատում է իր դիրքորոշումը, ընդգծելով, որ իշխանությանն արել է առաջարկ, որը պետք է քննարկվի:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն ընդունել է Թուրքիա-Ադրբեջան մշակութային խառը հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Անկարա մեկնած ադրբեջանցի պաշտոնակից Անար Քերիմովին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
168.am-ի հարցին՝ ՊԵԿ-ում որևէ խնդիր չկա՞, որ հանրահավաքի գնալու փոխարեն՝ այդ խնդիրները լուծի, այդքան շատ ազատ ժամանակ ունի՞, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Թույլ տվեք ես որոշեմ՝ իմ ժամանակը որքան է ազատ, որքան՝ զբաղված, և իմ ժամանակի որ մասը ինչին կարող եմ ծառայեցնել»:
Դեպի Ռուսաստանի Դաշնություն կատարվող զանգերի սակագները, ռուսաստանյան խոշորագույն օպերատորների փոխկապակցման սակագների զգալիորեն բարձրացման պատճառով, «Յուքոմ» ու «Վիվա-ՄՏՍ» ընկերությունները ևս բարձրացրել են։