«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 23-ին ժամը 11.00-ից մինչև 18.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի, Կամոյի, Սայաթ-Նովայի, Ռ.Մելիքյան, Մուրացան, Հակոբյան, Արաբկիրի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև «Ռոզֆրուդ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ժամանակներս կվերադառնա սոցիալական կայքեր «իր պլատֆորմի միջոցով: Այս մասին Fox News-ին ասել է նրա խորհրդական Ջեյսոն Միլլերը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պետք է անհապաղ վերսկսի արգելապատի կառուցումն ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին անօրինական միգրանտների հոսքի հետ կապված ճնաժամի լույսով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ընթացքում բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան զինվորականներ Յուրի Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի ֆինանսական գործունեությունն ուսումնասիրելու համար, սակայն չի կարողացել ոչինչ գտնել։
«Սա մեր ազգային աղետն է, սա մեր ազգային նվաստացման ամենասև էջն է, որ այս իշխանությունը խայտառակ կապիտուլյացիայից, Արցախը սկուտեղի վրա մատուցելուց հետո դեռ այստեղ իշխանության է: Եթե Հայաստանը, իհարկե, մնա, մեր սերունդները սա որպես պատմության ամենասև էջ են ուսումնասիրելու: Սա ազգային ամոթի, խայտառակության բացառիկ օրինակ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ամուսնուն կորցրած Հադրութի բնակիչ Ռաթխա Ավագիմյանը, ով երեք անչափահաս երեխաների հետ ժամանակավոր բնակվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում՝ 168.am-ին հայտնել էր, որ վարձով են բնակվում, կառավարության կողմից ստացած սոցիալական աջակցության ծրագրից օգտվել է, և ամբողջ գումարով տան վարձն է մուծել ու կոմունալ վճարումները կատարել, իսկ հիմա աշխատանքի բացակայության հետևանքով չի կարողանում օրվա հոգսերը հոգալ:
Այս պահին ամենացանկալի ազատ գործակալները։
Մարտի լույս 18-ի գիշերը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Նարեկացու 2-րդ շենքի մոտ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահում նռնակ կա։ Տեղեկությունները ստանալուց հետո վարորդն ու երկու ուղևորները, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին բաժին։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ վաղը Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե իշխող քաղաքական թիմն ընտրություններին կմասնակցի Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Սա, իհարկե, կանխատեսելի էր ոչ միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն իրենից բացի՝ որևէ այլ դեմք չի հանդուրժում, այլ, որովհետև գործնականում, նրանից բացի, իշխանությունը չունի այլ դեմքեր ընդհանրապես։
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը։
Մարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Տեղ համայնքում ստուգել են Կոտայքի մարզի Արամուս գյուղի 27-ամյա մի բնակչի «Օպելը»։
Բայց Արտակ Դավթյանը քաջատեղյակ է, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է իր շահերից ելնելով, որ անհրաժեշտության դեպքում բանակը, անվտանգային խնդիրների անվան տակ, կօգտագործի իր քաղաքական նպատականերին հասնելու համար, այդ թվում՝ հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ բանակի ձայներ հօգուտ իրեն գրանցելու համար: Այս մասին դժվար թե Արտակ Դավթյանը չիմանա: Գոնե նա շատ լավ գիտի, թե ինչու Սյունիքում նպաստավոր դիրքերից զինվորներն իջեցվեցին:
Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահին՝ Նաջի Աղբալին մարտի 20-ին ազատելու՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումից հետո երկրի ազգային արժույթը՝ թուրքական լիրան 14 տոկոսով անկում է ապրել՝ հասնելով 8.4 լիրայի՝ մեկ դոլարի դիմաց:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ չկա որևէ պաշտոնական հայտարարություն, իսկ Նիկոլ Փաշինյանը, եթե ցանկանում է արտահերթ ընտրություն անցկացնել, պետք է հրաժարական ներկայացնի. թող հրաժարականը տա, հետո կխոսենք։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը՝ ընդգծելով, որ եթե իշխանությունը որոշի ընտրությունների գնալ նոր Ընտրական օրենսգրքով՝ համամասնական ընտրակարգով, ապա իրենց կուսակցությունը կարող է քննարկել դրանք բոյկոտելու հարցը։
Տիգրան Վարդանյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքից էր:
Նիկոլ Փաշինյանի Արագածոտնի մարզ այցելությունը հանպատրաստի չէր, բոլոր 6 համայնքներում նախապես տեղեկացված էին եղել այցի մասին, ավելին՝ որոշ համայնքներում 2–3 օր առաջ էին ասել, որ համայնքի բնակիչներին իրազեկեն նրա այցի մասին։
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը, խոսելով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Լիվերպուլի» հետ «սերուցքայինների» առաջիկա խաղերի մասին, կատակել է Սերխիո Ռամոսի ու Մոհամեդ Սալահի հանդիպման վերաբերյալ:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ՀՀ 16 քաղաքացի մեկնելու է Չինաստան:
«Օրենքի փոփոխություններում ամենախնդրահարույցը երևի թե արդեն իսկ եղած գործը դատավորից վերցնելու և մեկ այլ դատավորի հանձնելու նախաձեռնությունն է, որի պրակտիկան ես ոչ մի տեղ չեմ տեսել: Դա իրավաբանությունից կիլոմետրերով հեռու որոշում է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով «Դատական օրենսգրքում» կատարված փոփոխություններին, ըստ որի՝ մասնավորապես ընդլայնվում են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) լիազորությունները:
Հայաստանի գեղասահքի տղամարդկանց հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
«Ես դրանով միայն հպարտանում եմ՝ որպես հայ տղամարդ: Թող ինքը մտածի, որ ունի կապիտուլյանտ և թուրքի քիրվա դարձած հոգևոր հայր: Ոչ թե ես կամ Սերժ Սարգսյանը, ով իր ողջ կյանքը նվիրել է Արցախն ազատագրելուն ու այն շենացնելուն, այլ Քոչարյան Անդոն ու Նիկոլ Փաշինյանը պետք է ամաչեն, որ իրենց հետագա ողջ կյանքն ապրելու են դավաճանի խարանով:
Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, «Ասոնանս» անսամբլի դիրիժոր Արթուր Աքշելյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված Կոմպոզիտորական երրորդ միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի մարտի 19-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձն այն մասին, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն:
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի նախապատրաստական աշխատանքների մասին:
Միայն փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 58.297 ուղևոր, Հայաստան է ժամանել 31.901 ուղևոր:
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ դեռևս ամբողջությամբ հավատ չներշնչող որոշումը ներկայացվում է՝ որպես ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման հնարավորություն։
Նախ ինձ հրավիրելով Ավանի թաղապետարանի մոտ, ապա տեղեկացնելով, որ գիտի իմ հեռախոսահամարը, նա անդադար սպառնում էր հաշվեհարդար տեսնել իմ եւ ընտանիքիս նկատմամբ։ Իմ հորդորին, զանգել եւ արտահայտվել, նա ակնարկեց, որ իմ դեմ հարձակում են իրականացնելու կամ հարձակում է իրականացնելու հենց իմ բնակության վայրում, շենքի մուտքում։ Այս ամենից հետո նա ինձ արգելափակեց։
Երևանյան ցուցահանդեսը նախաձեռնել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը:
RAC1-ի լրագրող Ջերար Ռոմերոն ասում է, որ «Բարսելոնան» մերժել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումի հետ պայմանագիրը: