Ամբոխը երբևէ քաղաքական հենարան չի կարող լինել: Այն բացառապես օպերացիոն կարճաժամկետ գործողության գործիք է. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջումգրում է. ««Ճկունին» թվում է, թե ժամանակ է ձգում քաղաքական վախճանից խուսափելու համար: Հուշեմ՝ դու չես ժամանակ ձգում, այդ ժամանակն է քեզ ձգում բառիս բուն իմաստով:

Երեկվանից երկու հանրահավաքների մարդաքանակի, իսկ որոշ դեպքերում գլխաքանակի հաշվարկ ու մրցավազք է: Անօգուտ և այս փուլում բացարձակ անէական զբաղմունք, ինչը բացարձակապես չունի որևէ օգտակար գործողության գործակից: Դաժան իրականությունը նրանում է, որ այս տեմպերով շուտով կիլոգրամով ենք հաշվելու մարդկանց, այլ ոչ թե հոգիով:

Հասկացեք մեկ պարզ ճշմարտոթուն:

«Ճկունին» մերժում է ինքնին պետությունը, որին նա հակադրվում է ամբոխով: Ամբոխը երբեք չի ունեցել և չունի գիտակցություն, առավել ևս գերակայությունների ընկալում: Ամբոխը միշտ ունի մեկ պահանջ , որ իրեն ուղղորդեն և նա ուղղորդվի: Հենց հիմա մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ ամբոխը խժռում է պետությանը, որից հետո նույն ամբոխը խժռելու է իրեն:

«Ճկունի» միակ գործիքը այլևս դարձել է ամբոխի ուղղորդումը, որը նա արեց իր վերջին ուժերի լարմամբ, նույնիսկ ներողություններով, արտասվելու բեմականացմամբ և սպառեց ուղղորդման նույնիսկ այդ վերջին խաղաքարտը:

Ամբոխը երբևէ քաղաքական հենարան չի կարող լինել: Այն բացառապես օպերացիոն կարճաժամկետ գործողության գործիք է: Այդ գործիքը այլևս ֆունկցիա չունի, երեկ այդ գործիքը կիրառվեց և սպառվեց: Արդյունքում «Ճկունը» նորից մնաց միայնակ իր խնդիրների հետ, առանց ամբոխի և դրանից իր խնդիրները չլուծվեցին, որովհետև նրա մերժումն այլևս ունի ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ բնույթ:
Նրան մերժում է ոչ թե ամբոխը, «ժողովուրդը», այլ պետությունը: Այս պարագայում նրա աջակցման քանակի օգտակար գործողության գործակիցը քաղաքական առումով զրո է: Դա նրանից է, որ «Ճկունի» և իր կոմպանիայի ժողովրդավարության մասին պատկերացումներն ու գիտելիքները սկսվում և ավարտվում են «իշխանությունը պատկանում է ժողովրդին» սահմաններում:

P.S. Ճկուն՝ դու չես ժամանակ ձգում, այդ ժամանակն է քեզ ձգում, ինչի արդյուքը ոչ թե դմփ դմփ հուուն է այլ մի մեծ ճայթքոցը:»

Տեսանյութեր

Լրահոս