Ուշագրավ է, որ «Իմ քայլը» Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու ռեսուրս էլ չունի, քանի որ այն սկսելու համար պահանջվում է 88 պատգամավորի քվե»:
Մարտի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք:
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը մոտենում է իր սեւ առաքելության վերջին թիրախի զավթմանը։ Ազգային հաստատությունների վրա երեք տարիների գրոհից, Արցախը հանձնելուց, Արցախում Հայոց Բանակի ներկայությունը վերացնելուց (Պաշտպանական բանակն ի նկատի չունեմ) հետո արդեն նրա թիրախում է Բանակը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Վաստակաշատ ամերիկահայ գործիչ, «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը» ինքնակենսագրական գիրքը հեղինակի կյանքի պատմությունն է այն մասին, թե ինչպես մի աղքատ հայ, շրջելով ամբողջ աշխարհը, ի վերջո հաստատվեց Նյու Յորքում և դարձավ համաշխարհային մակարդակի մտավորական, հանրային գործիչ:
Դանակով ու կացնով միջադեպ Զվարթնոցում. մեկ անձ ձերբակալվել է․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը։
Գերմանիայում հունվարին գարեջրի վաճառքների կրճատումն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ կազմել է 27 տոկոս: Մարտի 2-ին այս տվյալները հայտնել է ԳԴՀ-ի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը:
Փետրվարի 28-ի գիշերը, ժամը 01.40-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Դալար գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկը մարդ է մտել, հնարավոր է՝ գողություն է անում։ Հինգ րոպե անց Արտաշատի բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր։
Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստ չեն դիմակայելու այն սպառնալիքներին, որոնք կապված են արհեստական ինտելեկտի զարգացման հետ:
ռեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնակից երկրները համաձայնության են եկել հերթական՝ 12-րդ նախարարական խորհրդաժողովը 2021 թվականի վերջին ժնեւում անցակացնելու շուրջը:
Ձեռնարկիչ Իլոն Մասքը, որը Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավարն է, գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշն ըստ Hurun գործարար հրատարակության (Forbes-ի չինական անալոգի) վարկածի:
Ճապոնիայի արեւմուտքի Կոբե քաղաքի իշխանություններն արձանագրել են Մեծ Բրիտանիայից կորոնավիրուսի նոր մանրէահիմքով վարակվածների բաժնի ավելացում տարածաշրջանում ախտահարավածների ընդհանուր թվում: Մարտի 2-ին այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4…+5⁰C (նորման՝ 5.4 աստիճան), որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -3…-5⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +18…+20⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23…-25⁰C, առավելագույնը՝ +26…+28⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման՝ 40 մմ):
Արցախյան երկրորդ պատերազմին հանուն հայրենիքի ընկած ոստիկաններից է նաև ոստիկանության զորքերի ծառայող, շարքային Արթուր Աղաջանյանը։
Նիկոլ Փաշինյանը շաբաթվա կենտ օրերին հրաժարվում է արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից, զույգ օրերին՝ առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նա առաջնորդվում է «որը կպավ՝ կպավ» սկզբունքով։
Սինաբունգ հրաբուխը, որը գտնվում է Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատարայի նահանգում, մարտի 2-ին շուրջ 5 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն եւ ծխի քուլաներ է արտանետել:
Վարդգեսը երբեք չի կարող դառնալ հիշողություն. գյումրեցի ավագ լեյտենանտ Վարդգես Մինասյանի նպատակները մեծ էին, իսկ ինքը՝ մարդ-տոն, մարդ-ուրախություն։ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի մայրը՝ տիկին Վարդուհին վստահեցնում է՝ միայն պատմածով ու լսածով անհնար է հասկանալ, թե ինչ մարդ էր Վարդգեսը, նրան պետք էր անձամբ ճանաչել։
168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը սահմանադրագետ, միջազգայնագետ և քաղաքագետ Վարդան Պողոսյանն է:
Միացյալ Նահանգներն առաջարկել են Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների միջեւ անցկացնել ավելի բարձր մակարդակի հանդիպում, քան Դոհայի միջաֆղանական բանակցությունների մակարդակը:
Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի նպատակը ոչ թե Մարտի 1-ն էր, այլ քաղաքական դիվիդենտներ ստանալը:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է նախագահի կողմից ԳՇ պետին ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը չստորագրելուն։
Հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ժամանակավոր բնակություն է հաստատել Նարինե Մկրտչյանի ընտանիքը, ովքեր իրենց տունը կորցրել են Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով։ Նրանք բնակվել են Շահումյանի շրջանի Զուար գյուղում, որն օկուպացվել է Ադրբեջանի կողմից։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրել է:
Փետրվարի 28-ին, առավոտյան ժամը 7-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արմաշից երկու կասկածելի ուղևոր է նստել գնացք: Նրանք իջել են Արարատ կայարանում, իսկ մոտները եղել է պարկերով ծխախոտ և օղի:
ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ կասկած չկա, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի կամքը, Էդմոն Մարուքյանը չէր հայտնվի խորհրդարանում և հենց դրա համար էլ Փաշինյանի ղեկավարությամբ արտահերթ ընտրություններ անցկացնելու լոբբինգով զբաղվում է Մարուքյանը։
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է նախագահի կողմից ԳՇ պետին ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը չստորագրելուն։
Մենք չէինք էլ ուզում դիմումը լրացնեինք, ես գիտեի՝ ինչ էր կատարվելու, բայց որ ստիպեցին, ասեցի՝ լավ, կնոջս խնդրեցի, որ լրացնի: Եթե չեք տալու, պետք չէ գովազդել, թե՝ տալիս ենք, սենց, նենց, ես դրանից եմ ջղայնացած, ինձ էդ է ջղայնացնում, թե չէ իրենց տված փողն իրենց թող մնա, մեզ պետք էլ չի: Ես սրտանց արել եմ, երբեք ակնկալիք չեմ էլ ունեցել պետությունից, ինձ համար եմ արել, իմ խղճի համար եմ արել: