Ըստ The Wall Street Journal-ի, Apple-ն այս տարի կվաճառի մոտ 220 միլիոն iPhone, բայց Wedbush-ը կարծում է, որ ընկերության արդյունքներն ավելի լավը կլինեն, իսկ Apple-ը կվաճառի մոտավորապես 240-250 միլիոն սմարթֆոն: Եթե պարզվի, որ դա ճիշտ է, ապա ընկերության ամբողջ գոյության նոր ռեկորդ կսահմանվի, գրում է GizChina-ն:
Վարչապետի խոսնակը հայտարարել է, թե տեղյակ չէ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի վերաբերյալ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի մասնակցությամբ տարածվող աղմկահարույց ձայնագրության մասին:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2020 թվականի իր ֆինանսական հաշվետվությունը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող «Ֆրանչեսկո» ֆիլմը մարտի 28-ց հասանելի կլինի DiscoveryPlus ծառայության միջոցով:
«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ում իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», ասել է, որ մտադիր է վերադառնալ մադրիդյան ակումբ:
Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 118,1 միլիոն թեստ, մարտի 24-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։
«Ես կուզեմ մի դեպք պատմել՝ այս իշխանության հանցագործություններից մեկը, որի համար, վստահ եմ, մի օր 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը դատվելու են, որովհետև ՀՀ օրենքներն են խախտել՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը: Մի անգամ ինձ և Իշխան Սաղաթելյանին տեղեկություն փոխանցվեց, որ իշխանական ֆեյքային բանակները պատրաստվում են մի շարք անել՝ ովքեր առաջնագծում չեն»։
2018-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենակեղծ ընտրություններն էին։
Օրերս սոցիալական ցանցերում լուրեր էին շրջանառվում, թե դեռևս 2011 թվականին Տիգրանակերտում 2 հոգի մասնավոր աշխատանքի ժամանակ գտել են ոսկի, 2 դաշույն և Տիգրան Մեծի գանձերը՝ նրա գահը, 2 մատանի, ի դեպ, մատանիներից մեկը եղել է Տիգրան Մեծի կնիքը, և գտածոն տարել են վաճառելու Ոսկու շուկայում: Սակայն ոստիկանությունը գտել է այս ամենը, ու հիմա հայտնի չէ, թե որտեղ է գտածոն:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին տասներորդ անգամ նախատատ է դարձել: Մարտի 24-ին Նորին Մեծության թոռնուհի Զարա Թինդալի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ կիրակի օրը՝ մարտի 21-ին, նա որդի է ունեցել։
Ամեն կիրակի Հովհանավանքում կարելի է հանդիպել Եղիշե ու Գայանե Մելքոնյաններին. լուռ քայլում են դեպի վանք, մոմ վառում, մասնակցում պատարագին ու աղոթում։ Նրանք հանուն հայրենիքի զոհված եղբայրների՝ Սամվել և Տիգրան Մելքոնյանների ծնողներն են…
Թուրքիայի իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ աննախադեպ կերպով ոչնչացնում են մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարական նորմերը:
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:
Մարտի 24-ին, ժամը 15։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաշեգործների փողոցի մոտակայքում գտնվող ջրամբարում հայտնաբերվել է դի։
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Յուվենթուսից»:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում անչափահաս տղա երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երեկ ՊԲ նախկին հրամանատար և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հաստատել է այն պնդումները, որ Լելե Թեփեի գրավման հրահանգը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ «երկրի վարչապետը գնում է այնտեղ, բանավոր հաստատում է այդ պլանը, և սկսում են կիրառել, որի արդյունքում մենք կորցնում ենք մեր ամբողջ ռեզերվը»:
«Էս ի՞նչ նախագիծ ա, բա խի՞ ենք կողմ քվեարկում». «Իմ քայլի» պատգամավորները քվեարկության պահին են իմացել, որ իրենք «կողմ» են ռազմական դրության չեղարկմանը:
Հայաստանում Զատկի տոնին ընդառաջ ձվի շուկայում խառնաշփոթ է ստեղծվել՝ կապված ապրանքի դեֆիցիտի, թանկացումների հետ: Սպառողները կամ խանութներում ձու չեն գտնում, որովհետև շուտ սպառվել է, իսկ եթե գտնում են, ապա բաձր գնով:
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Քարվաճառի լեռներում զույգ սրունքների հրազենային բեկորային վիրավորումներ, բաց հրազենային բազմաբեկոր կոտրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող Օհան Չիլինգարյանի ընտանիքը, որը տարհանվել է Քարվաճառ քաղաքից, այժմ դժվար կացության մեջ է, ունեն բազում խնդիրներ: ՀՀ կառավարության կողմից հատկացվող սոցիալական աջակցության ծրագրից օգտվել են, ստացել են 300.000-ական դրամ օգնությունը, որը հազիվ տան վարձին և կոմունալներին է բավարարում։
«Հիմա ռազմական դրությունը վերացնելու քվեարկությունը ցույց տվեց, որ «Իմ քայլի» պատգամավորները կողմ են քվեարկել, ինչը նշանակում է, որ փաստացի նրանք չեն ունեցել այնքան քաղաքական հոտառություն, որ գոնե իրենք նախաձեռնեն այս փուլում, և դա իրականացվեց ընդդիմության նախաձեռնությամբ»,- ասաց Արա Սաղաթելյանը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի դեռ մանդատը, պաշտոնը, փողը պահպանելու կամ կիսելու համար կռիվն ավելի առաջնային է, քան պետության ու ազգային շահերի պաշտպանությունը՝ ականատեսն ենք լինելու էրդողանի ու Ալիեւի օրակարգերով շարժվող «պետության»։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկման պատճառով, ս.թ. մարտի 25-ին ժամը 08:00-14:00 դադարեցվում է Արարատի մարզի՝ Արարատ քաղաքի՝ Զոդի Բանավան թաղամասի, Սուրենավան, Արմաշ և Երասխ գյուղերի ջրամատակարարումը:
Իսկ այդ ո՞վ է որոշել, որ հրթիռները կարելի է ձեռք բերել ինքնաթիռները բերելուց հետո, հատկապես, որ դրանց ձեռքբերման աղբյուրները տարբեր են։ Սովորաբար, որևէ տիպի սպառազինություն ձեռքբերողը միաժամանակ լուծում է նաև անհրաժեշտ զինամթերքի գնման հարցը»։
Զրպարտության համար՝ մինչև 6, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ փոխհատուցում. այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի՝ զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցման չափը կավելանա։ Ի դեպ, Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին՝ նշելով, որ փոխհատուցման չափը պետք է նվազեցվի։
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան մտադիր է հունիսին ներկայացնել կազմակերպության 650 միլիարդ դոլար գումարի լրացուցիչ պահուստային ակտիվների ստեղծման պաշտոնական առաջարկություն համաշխարհային տնտեսության վերականգնման օգնության համար, որը տուժել է համավարակի հետեւանքներից:
Medianews.site-ն իրեն հայտնի «բացառիկ մանրամասներ»-ի անվան տակ հանրությանը մոլորեցնելու եղանակով փորձել է որպես անհերքելի ապացույց ներկայացնել, ինչպես նշված է տեքստում «տեսաձայնագրությունը», որն էլ իբր փաստում է, թե ինչպես է լրագրողը հայհոյում նախարարին, մինչդեռ բնօրինակ տեսանյութում բացակայում է ձայնը:
«Բարսելոնայի» նախկին սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը խոսել է կատալոնացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ կոնֆլիկտի մասին, որը տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ:
Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը. վիրավորանքի համար՝ գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոն դրամի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը: