Արցախի գլխավոր դատախազության կողմից՝ ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փոխարինողի կողմից ուղարկված ուսումնասիրության արդյունքների, քրեական գործ է հարուցվել՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բնակչությանը տարհանելու պարտականությունը՝ սահմանված քաղաքացիական պաշտպանության մասին օրենքով, ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ:
168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ երեկ Փաշինյանի և նրա թիմակիցների անվտանգությունը, բացի հազարավոր ոստիկաններից, հսկում էր նաև քաղաքացիական հագուստով ծառայողների մի քանի շարք։ Նրանց մոտ առկա էին հատուկ կապի միջոցներ։
168.am-ը թեմայի վերաբերյալ մի քանի հրապարակումներով արդեն իսկ հանդես եկել է՝ զրուցելով ոլորտից քաջատեղյակ անձանց հետ: Մեկտեղել էինք նաև Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի (ՔԱԿ) հայտարարությունը ինքնաթիռի անհետացման մասին, Նիկոլ Փաշինյանի՝ քաղավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հրապարակումները թեմայի առնչությամբ, պարզել էինք՝ ում է պատկանում անհետացած կամ առևանգված, իսկ գուցե լավ գնով վաճառված ինքնաթիռը, գրել, թե ինչ պատմություններով է հայտնի նշյալ ընկերությունը և ինչ նպատակով է այն ի սկզբանե մտել Հայաստան:
«Արժանապատիվ քաղաքացիները կանգնած են բանակի կողքին: Արժանապատիվ քաղաքացիները «ոչ» են ասում դասալիք, վախկոտ, տականք, դավաճան, թուրքի ոտերը լսպտած, վիժվածք Նիկոլին և իր սաղ թիմին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի ավելի քան 170 անդամներ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել վերանայել Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը՝ պայմանավորված այդ երկրում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ արձանագրված դեպքերով:
Անհնազանդության երթ՝ Երևանում. ՈՒՂԻՂ:
Քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային, որի գաղափարը երեկ կրկին առաջ քաշեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է օգնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու կանանց վերադարձի հարցում: Մատվիենկոն այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում:
Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
«4 % ՀՆԱ-ի անկման դեպքում որքանո՞վ է արդիական պետական տուրքը բարձրացնել և նոր բեռ դարձնել քաղաքացիների համար». Գորգիսյան
Այս երկու նկարներն էլ նույն իրականությունից են։ Այս երկու արդյունքները նույն մարդու ձեռքի գործը։
Պետտուրքի բարձրացման հետևանքով մարդիկ կարող են այլևս չկարողանան դիմել դատարաններ. Անի Սամսոնյան
Ռուսաստանաբնակ լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրիելյանովը նոր գրառում է արել իր թելեգրամյան ալիքում՝ բացահայտումներ ներկայացնելով հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին:
Կառավարությունը բարձրացնում է պետական տուրքը
168.am-ն այսօր կրկին դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին հարցով, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հայկ Մարությանն արդեն 2-րդ անգամ չի մասնակցում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, ինչին Կարապետյանը պատասխանեց, որ Երևանի քաղաքապետը երեկ հրապարակում է եղել հանրահավաքի ժամանակ։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ Բաղրամյան պողոտայում արված հայտարարությանը:
Վրաստանի խորհրդարանի մուտքի մոտ, որտեղ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները եւ նրանց կողմնակիցներն օրենսդիր մարմնի պիկետում են կազմակերպել լիագումար նիստի օրը, առավոտվանից մոբիլիզացված է ոստիկանությունը։
Տարոն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Համացանցում ու հասարակական տարբեր շրջանակներում տարբեր լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի շուրջ ինչ-ինչ հարցեր կան, և գուցե այն ևս շուտով դառնա ինչ-որ պայմանավորվածությունների մաս:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքն իր հերթական պարտությունն էր, նրա իշխանության տապալումը, որովհետև երեկ «քերելով»՝ կարողացել էր հրապարակում հավաքել 20-22 հազար մարդ, ապա հանրահավաքը վերածել էր «փարթիի»:
Պետական ռեսուրսի և մի խումբ օլիգարխների տոտալ ներգրավմամբ՝ Փաշինյանը հանրահավաք արեց։ Զուգահեռ՝ խոշոր և մոտիվացված հանրահավաք էր Բաղրամյան պողոտայում՝ հաջակցություն հայկական բանակի և Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հաշվել, թե որ հրապարակում որքան մարդ կար՝ անիմաստ զբաղմունք է։ Իրավիճակի գնահատման այլ օբյեկտիվ ու կարևոր չափորոշիչներ կան։
Գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը Հայաստանը և Արցախը պաշտպանել է առաջին պատերազմում, 2016թ. ապրիլյան պատերազմում, 2020թ. արցախյան վերջին պատերազմում։ Պաշտպանում է նաև այսօր։ Օնիկն իր ամբողջ կյանքը Զինուժին է նվիրել, անբասիր ծառայել, անուն ու հարգանք ձեռք բերել։
Ռուսական հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` նախօրեին Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքին:
ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Եթե ես հիմա չգրեմ, այլեւս չեմ գրի այդ մասին. Օնիկ Գասպարյանին վաղուց եմ ճանաչում, երբ Իջեւանի զորամասի հրամանատար էր, հետո՝ կորպուսի հրամանատար։
Ռուսական «Առաջին ալիքի» լրագրողները բացահայտ ծաղրում են Ալեն Սիմոնյանին
Արցախում մարտի 1-ին կատարվել է 123 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Վերսկսվել են որոնողական աշխատանքները:
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2005-2008թթ. գնված, սակայն մինչև 2021թ. մայիսի 1-ը չակտիվացված, երբևէ չօգտագործված բջջային համարների բաժանորդագրությունները կդադարեցվեն 2021թ. մայիսի 1-ին, տվյալ համարների բջջային քարտերը այլևս հասանելի չեն լինի օգտագործման համար:
Հայաստանում մարտի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 456-ի: