Մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, տեղեկացնում է ԱԳՆ կայքը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է, որ ԳՇ պետը չի կարող իրավունքի ուժով համարվել պաշտոնից ազատված, քանզի նախագահի դիմումն անխզելիորեն կապված է լինելու հենց խնդրո առարկա հրամանագրի սահմանադրականության հարցի հետ։
Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի Քումլուջա շրջանում երկրի պետական դրոշը հայտնվել է աղբամանում:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Սյունիքի մարզում 23 համայնքի կամ պետությանը պատկանող հողամասերը վարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների վերաբերյալ քրեական գործերով վերականգնվել է 40.8մլն ՀՀ դրամի վնաս:
Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրապետության հրապարակում ևս մեկ անգամ հայտարարեց՝ մարտահրավեր է նետում ընդդիմադիրներին՝ հրավիրելով նրանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումների։
ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի նախագահներ Ջո Բայդենը եւ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մարտի 1-ին կայացած վիրտուալ ձեւաչափով բանակցություններում համաձայնության են եկել զարգացնելու համագործակցությունը համավարկի դեմ պայքարի բնագավառում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին հանդիպում է ունեցել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետ՝ նախարար Լուսինե Ղարախանյանի գլխավորությամբ. հանդիպմանը մասնակցում էին նաև մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենները։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանի հաջորդ մենամարտի օրը հայտնի է:
2021 թ. փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկում 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքով սահմանված՝ բնակչությանը տարհանելու պարտականությունը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել:
Պետական կառավարման ամբողջ համակարգը, բան ու գործ թողած՝ ընկած է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների հետևից։ Կարծես այս երկրում ուրիշ անելիք չկա. միակ անելիքը մնացել է Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին մարդաքանակ ապահովելը։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին եւ Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դեւիդ Հոֆմանին:
Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել:
Անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգով կազդարարվի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գարնանային համերգաշրջանի բացումը։
Թուրքիայի զինված ուժերը տանկեր և բետոնե բլոկներ են տեղափոխել Սիրիային սահմանամերձ Հաթայ նահանգ: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում է լիբերալ ուղղվածություն ունեցող «Ahval» թուրքալեզու կայքը:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Այս օրերին Ռուսաստանից զարմանքով են հետևում այն իրադարձություններին, որոնք ծավալվում են Հայաստանի Հանրապետությունում, և էլ ավելի մեծ զարմանքով ընկալում այն հայտարարությունները, հաղորդագրությունները, որոնք հնչում են պաշտոնական Երևանից։
Սեւանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում մի քանի դասարաններ են անվանակոչել Արցախյան վերջին պատերազմում հերոսացած զինծառայողներ Արման Գալստյանի, Էդվարդ Հակոբյանի եւ Բաբկեն Մկրտումյանի անուններով։
Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ի հնարավոր քաղաքականությանը Անդրկովկասում, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ մոտեցմանը և տարածաշրջանում իր ազդեցության ընդլայնմանն ուղղված հնարավոր գործողություններին։
Իսկ եթե Գլխավոր շտաբը նման փաստեր չունի, ապա պետք է ընդունի Գլխավոր շտաբի պետի հրաժարականի մասին դիմումը և հաշտվի այն մտքի հետ, որ ՀՀ Զինված ուժերն անձամբ են կրում պատերազմում հայ ժողովրդի պարտության պատասխանատվությունը։ Սա է երկրում կարգ ու կանոն հաստատելու միակ ճանապարհը։ Խաղաղությունն ու վերքերը բուժելու հրամայականը պարտադրում է գործել արագ՝ առանց ժողովրդին ու երկիրը տանելու նոր ցնցումների։
2019թ.-ի մարտի 14-ին հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2020թ.-ի հունվարի 31-ի դատավճռով «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ իր և հասարակության համար շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչից է առաջացել Գլխավոր շտաբի պետի անհամաձայնությունը կառավարության հետ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի համար բանակը Գլխավոր շտաբի պետն ու 40 գեներալները չեն։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբացկության նախկին անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքում տեղադրել է ծնունդով Մարտակերտից ընկերոջ անձնագրի լուսանկարը և գրել. «Ընկերս վերադարձել է Հայաստան, երկար գործընթաց անցել՝ քաղաքացիություն ստանալու համար։
Տավուշի բնաշխարհն իր ամբողջ հմայքով և գեղեցկությամբ արտացոլված է իննամյա նկարիչ Րաֆֆի Մաթևոսյանի նկարներում, քանդակներում, որոնք ցուցադրված են Ջոտտոյի արվեստանոց-թանգարանում: Րաֆֆիի անհատական ցուցահանդեսում ընդգրկված է քսանվեց նկար, քսան քանդակ, որոնք փոքրիկն ստեղծել է մի քանի տարվա ընթացքում:
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նրա թրքաբարո էությունը թուրք-ադբեջանական քարոզչության ոտքերի տակ ուզում է ջուր դարձնել նաև ապրիլյան պատերազմի զոհերի արյունը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Օլեգի Բախշիյանին՝ իր դիմումի համաձայն, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին:
«Ոչինչ չի խանգարում ՀՀ նախագահին մինչև հինգշաբթի առավոտյան ժամը 9-ը դիմել Սահմանադրական դատարան` Գլխավոր շտաբի պետին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի առաջարկության սահմանադրականությունը վիճարկելու նպատակով»։