Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը քննարկել են երկրում առկա իրավիճակը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը: Այս մասին Մարուքյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Քիչ առաջ տեսակցել եմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, առողջություն մաղթել նրան։ Նախագահի հետ քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը»,- նշել է Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031